Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հումորային ծրագրեր եմ նայում, որ ուշքի գամ. հեղափոխության երգիչ Հայկ Ստվեր (ֆոտո)

NEWS.am–ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի եղբոր՝ երաժիշտ Հայկ Ստվերի հետ, որը հանրությանը հայտնի է  Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Իմ քայլը» և «Ասում եմ՝ այո՛» հեղափոխական երգերի կատարմամբ։

Հայկ, այժմ ինչո՞վ եք զբաղվում։

Պատրաստվում եմ աշխատել Մալխաս Ջազ ակումբում։

Պատերազմից ու պարտությունից հետո ինչպե՞ս եք փորձում մոտիվացվել և նոր ծրագրերի շուրջ աշխատել։

Ինտերնետով ավելի շատ հումորային ծրագրեր եմ նայում, որ, այսպես ասած, ես էլ ուշքի գամ։

Սեպտեմբերի  30–ին ֆեյսբուքում գրել էիք, որ գնացել եք զինկոմիսարիատ և պարզել, որ նվագախմբում ծառայածների կարիքը դեռ չկա: Պատերազմի հաջորդ ամիսներին ձեր կարիքը եղա՞վ, կանչեցի՞ն  ձեզ։

Ոչ, չեն կանչել, բայց պատերազմի ժամանակ մի խումբ մարդկանց հետ գնում էինք Բալահովիտ և Սոթք և կամավորականների համար համերգ էինք տալիս։

Մեկ տարի առաջ կատարեցիք Նիկոլ Փաշինյանի հեղինակած՝ սահմանադրական հանրաքվեին նվիրված՝ «Ասում եմ՝ այո՛» երգը ։ «Այո» ասելով հանրաքվեին, որն այդպես էլ չկայացավ, ժողովուրդն «այո»  պետք է ասեր «նոր Հայաստանին, երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ»։ Ըստ երգի բառերի՝ նոր Հայաստանում,  ժողովուրդը  հպարտ է, միացյալ:  Ի՞նչ եք կարծում, հիմա է՞լ է Հայաստանը հզոր կամ ինքնիշխան, իսկ ժողովուրդը՝ միացյալ և հպարտ։

Երջանկությունը կամաց–կամաց հետ է գալիս։ Հասկանալի է, որ պարտությունից հետո ինչ–որ բաներ փոխվեցին, բայց հո էդպես չի մնալու։ Թեև իմ գործը չէ, բայց ես էլ եմ մտածում՝ ո՞նց անենք, որ մեր բանակը հզորանա, որ մենք էլ այդ ԱԹՍ–ներից արտադրենք։ Ցավոք սրտի, պետք է այդ ուղղությամբ բոլորս մտածենք, որպեսզի ունենաք հզոր բանակ։ Այսինքն մենք չենք ունեցել այն հզոր բանակը, որի մասին մեզ երկար պատմել են։

Ըստ ձեզ, ո՞րն էր մեր պարտության պատճառը։

Նախ, մեր լոպազությունը, որովհետև, եթե հիշում եք, անգամ պատերազմի ժամանակ, երբ ֆեյսբուք էիր մտնում, ամբողջ ֆեյսբուքը դա էր, մեկ էլ ցինիզմը։

Օրինակ՝ Արծրուն Հովհաննիսյանը հաճախ էր օգտագործում «զգետնեցինք» արտահայտությունը, որն ամբողջ ֆեյսբուքում տարածում էին, մի՞թե դա լոպազություն էր։

 Չէ, դա ոգևորորության համար էր, բացի այդ, ինձ թվում է, դա էդ մարդու աշխատանքն է, դե հո չի՞ ասելու՝ պարտվելու ենք։

Այդ դեպքում, ըստ ձեզ, ո՞րն էր «լոպազությունը»։

Ավելի շուտ մարդկանց ոչ լուրջ վերաբերվելը՝ «հեսա էս ենք անում, հեսա էն ենք անում»։ Ես մինչև հիմա էդպես էլ չգիտեմ, մենք էդ օդանավակայանը ռմբակոծեցի՞նք, թե՞ չէ։ Էդ լուրից հետո սկսեցին գրել՝ «կոֆեն խմեց՝ ռմբակոծվեց, բա որ հաց ուտի՝ ինչ կլինի», «հեսա որ մի հատ բորշչ ուտի, ինչ կլինի» ոճի խոսակցություններ, այսինքն ամբողջ հայությունը էդ  դաժան օրերին, ինչ–որ կատակներ էր անում, ինչն ինձ համար շատ անհասկանալի էր։

Իսկ պատերազմի դաժան օրերին Արցախի նախագահի կողմից ոտքը ոտքին գցած, ժպիտով սուրճ խմելն ու նկարվելն ընդունելի՞ էր։

Ինձ թվում է՝ էդ մարդու էությունն է էդ ժպիտը, ես էդպես լավ չեմ ճանաչում իրեն, բայց կան էդպիսի մարդիկ, որ միշտ ժպտալով են խոսում։ Ճիշտ է, մեկը՝ ինձ էլ խաբեց այդ ժպիտը, որովհետև ինձ անընդհատ թվում էր, թե նա ինչ–որ բան գիտի, որը մենք չգիտենք, բայց մի քիչ խաբուսիկ ժպիտ էր, փաստորեն։

Եթե Նիկոլ Փաշինյանը ձեզ առաջարկի քաղաքական թեմաներով նոր երգ կատարել, դարձյալ կկատարե՞ք, օրինակ՝ նոյեմբերի 9–ի կապիտուլյացիոն համաձայնագրի մասին։

Իսկ ի՞նչ համաձայնագիր է, ես տեղյակ էլ չեմ։

Խոսքը վերաբերում է ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եռակողմ համաձայնագրին, որի արդյունքում, ըստ իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանը 20.000  զինվորի կյանք «փրկեց»։

Եթե 100 տոկոսով ասեմ, որ երգ չի դառնա, չեմ կարող, որովհետև ոչ մի միանշանակ բան չես կարող ասել՝ լավ էր դա, որ էդպես եղավ, թե՞ վատ էր։ Ես ինքս հիշում եմ, որ կարդացի դա, արդեն հասկացա, թե ինչքան վատ բան կա Ֆեյսբուքում ու երկար ժամանակ չէի մտնում ընդհանրապես Ֆեյսբուք։ Բացի դրանից, քաղաքականությունը դա իմը չէ։

Դուք առնվազն երկու երգ եք կատարում քաղաքական թեմաներով. մեկը դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Իմ քայլը» երգը, մյուսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին նվիրված «Ասում եմ՝ այո՛» երգը։ Ինչու՞ էիք համաձայնում քաղաքական երգեր կատարել, եթե կապ չունեք քաղաքականության հետ։

Ես նույն ձև էի մտածում, բայց կարդալով բառերը, տեսնում էի, որ կոնկրետ երգի մեջ չկա քաղաքականություն. երգերը հզոր, ազատ Հայաստանի մասին էին, մի տեղ կար հրոսակ բառը, որը նշանակում էր, որ ոչ մի հանցագործ չպիտի մնա անպատիժ։

Դուք երկար ժամանակ ապրել եք Ուկրաինայում և գիտեք՝ ինչ ավարտ են ունենում գունավոր հեղափոխությունները։ Չե՞ք կարծում, որ Թավշյա հեղափոխությունն էլ Հայաստանի համար հանգեցրեց ողբերգական հետևանքների։

Իհարկե՝ ոչ։ Ես անգամ վախում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ էս պատերազմը, եթե չլիներ հեղափոխությունը։ Որովհետև ես գիտեմ, որ երկու տարում ավելի շատ բան է արվել, քան էն մնացած տարիներին։

Կնշե՞ք, թե ինչ է արվել օրինակ բանակի հզորացման համար։

Դրան ավելի շատ Արծրունն է պատասխանել Պետրոսի մոտ, որ երկու տարում ավելի շատ բան է գնվել, քան նախորդ 10 տարում, դե մարդը գիտի, որ ըտենց բաներ է ասում, գրում։  Պատերազմը շատ տխուր բան է, բայց ոչ թե պետք է իրար մեղադրենք, այլ մտածենք, թե ինչ անենք, դավաճաններ գտնենք. էնպիսի տպավորություն է, թե երկրի կեսից ավելին դավաճաններ են։

Պատերազմում դավաճանների վերաբերյալ ի՞նչ փաստեր են ձեզ հայտնի, քանի՞ դավաճան է մինչ օրս Հայաստանում ենթարկվել քրեական պատասխանատվության։

Ինձ, իհարկե հայտնի չեն։ Ես պետք է սրանից–նրանից լսեմ, բայց ես կարծում եմ, որ դրա մասին ոչ թե պետք է խոսվի, այլ, եթե եղել է դավաճան, դրա համար պետք է մարդը պատասխան տա օրենքի առաջ, ավելի քիչ պետք է խոսվի դրա մասին և ավելի շատ գործ արվի։  

Եթե Հայաստանում իշխանափոխություն լինի, հնարավո՞ր է նորից վերադառնաք Կիև և դարձյալ երգեք ռեստորաններում։

Ինչ ասես հնարավոր է, ես չգիտեմ, եթե նախկինները գան,  ինձ թվում է դա կլինի Հայաստանի վերջը արդեն, ու՝ այո, երևի կգնամ։

Այսինքն, եթե նախկինները վերադառնան, դուք կարտագաղթե՞ք։

Հիմա, եթե նախկինները գան՝ լրիվ ուրիշ տեմպով , ուրիշ ուժով են ամեն ինչ անելու։

Այսինքն ձեզ համար հայրենիքը սկսվում և վերջանում է նախկիններով կամ նորերո՞վ, ձեզ համար կարևոր է, թե ով է իշխանության, որպեսզի ապրեք մեր երկու՞մ։

Նախ, ես ասացի՝ երևի կարտագաղթեմ, բացի դրանից, ես համոզված եմ, որ չեն գա նախկինները։

Ավելին

Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ» «Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ» Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ» Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ» Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է Մակրոնը Պրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ) Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին Պատգամավոր Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը դեռևս չի քննարկվել. Գեղամ Մանուկյան Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար Ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ. Բայրամյան Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ Արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշել է ծննդյան տարեդարձը