«Փաստ». Տիգրան Ուրիխանյանը հաղթել է դատարանում
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Տևական ժամանակ է` ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից բարձրացվում է հարց, թե որտեղ են, ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարածի, բացված կամ հայտնաբերված աշխատատեղերից Զինծառայողների սոցապահովության հիմնադրամ փոխանցվող գումարները, որոնք արդեն պետք է հատեին երեք միլիարդ դրամի սահմանագիծը։ Պատգամավորն այդ հարցը ԱԺ-ում քանիցս ուղղել է Փաշինյանին։ Դրանց ի պատասխան վերջինս անում էր իրարամերժ առաջարկներ, որոնք այնուհետև հենց ինքն էլ խախտում էր։ Կառավարության որոշմամբ Ուրիխանյանին հանեցին այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից, իսկ որոշ ժամանակ անց հիմնադրամը, որի նախագահն այդ պահին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր, դատական հայց ներկայացրեց ընդդեմ Ուրիխանյանի՝ պահանջելով հերքել իր հարցադրումներն ու կասկածները։
Շարունակությունը՝ տեսանյութում: