Շուշին հանձնվել է. ինձ հայտնի էր, թե պատերազմը երբ է ավարտվելու. Սերժ Սարգսյան
Ես, ունենալով այդքան կապեր, ծանոթ լինելով հարյուրավոր սպաների, տասնյակ գեներալների հետ, մինչև այսօր չեմ կարողանում պարզել, թե ով է եղել Շուշիի պաշտպանության, Հադրութի պաշտպանության հրամանատարը, ով է ղեկավարել այդ ճակատը: Ենթադրենք այն ժամանակ գաղտնիք էր, հիմա ինչո՞ւ չգիտենք: Այս մասին «Արմյնուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Իհարկե, Շուշին հանձնվել է, ես չեմ ասում միտումնավոր տվել են, կոպիտ ասած: Շուշին հանձնվել է, որովհետև արդեն ինձ հայտնի էր, թե պատերազմը երբ է ավարտվելու: Դեռևս հոկտեմբերի 19-ից հետո, երբ իմ ծանոթները, գործընկերները, ում հետ շփվում էի, ինձ հարցնում էին, թե իմ կարծիքով՝ երբ է ավարտվելու պատերազմը, ես միանշանակ ասում էի, որ երբ ադրբեջանցիները գրավեն Շուշին: Վստահ եմ, վաղ թե ուշ, մարդիկ, ում հետ ես զրույց եմ ունեցել, հաստատելու են այդ փաստերը: