Խոշոր ավտովթար Հայաստանում կա 5 վիրավոր
shamshyan.com-գրում է.
Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ,38-ամյա Լյովա Ալեքսանյանի վարած Opel մակնիշի 35 NA 123 համարանիշի և 33-ամյա Հարություն Ասատրյանի վարած Opel մակնիշի 34 ԼN 794 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Հ. Ասատրյանի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 53-ամյա Նարինե Ասատրյանը, 25-ամյա Լուսինե Ասատրյանը, և 5-ամյա Արտյոմ Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղելությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ: Օպերատվ են գործել նաև բժիշկներն ու ապահովագրական ընկերություների ներկայացուցիչները: Բախման հետևանքով էլ Opel-ներից մեկի գազաբալոնը պոկվել և շպրտվել է: