Սպասվում է քամու ուժգնացում
Փետրվարի 17-ի ցերեկը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումները 25-30 մ/վ, իսկ Երևանում՝ 20-25 մ/վ։ Փետրվարի 17-ի ցերեկը, 18-20-ը շրջանների զգալի մասում, 21-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, փետրվարի 18-20-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։