«Հայոց Արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանը բացահայտել է ՆԱՏՕ-ի ռազմավարական պլանը
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը «Ցարգրադ» հեռուստաընկերությանը պատմել է, թե ամերիկյան և թուրքական զինվորականները ինչ քայլեր են իրականացնում ռուս խաղաղապահ զինվորների փոխարեն իբրև թե խաղապահ առաքելություն իրականացնելու համար:
Նա ասել է, որ այդ քայլով ՆԱՏՕ-ական ուժերը ցանկանում են Հայաստանին հեռացնել իր դաշնակից Ռուսաստանից: Հայոց արծիվներ կամավորական ջոկատի հրամանատար Խաչիկ Ասրյանը հայտարարել է, որ եռագույն դրոշի ներքո Հայաստանի ամբողջ տարածքում արդեն հազարավոր մարդիկ ոտքի են կանգնել ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության:
Կուսակցության առաջնորդը նշել է նաև, որ հայերի և Հայաստանի ռազմական, տնտեսական և արտաքին-քաղաքական համագործակցության իրական և միակ ուղին Հայաստանի և Ռուսաստանի միջև ազնիվ, հավատարիմ բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունն է:
Մինչդեռ Հայաստանի ներկայիս կառավարությունը ցանկանում է Միացյալ Նահանգներին ուղղված քաղաքականություն վարել, դրանով իսկ Հայաստանը փորձում է տանել հակահայկական դաշինքի ուղղությամբ, որը դեմ է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեությանը, որի փաստացի ներկայացուցիչն է նաև Հայաստանը:
Խաչիկ Ասրյանի կարծիքով՝ Սորոսի ազդեցության տակ ոչնչացվում են ազգային արժեքները ՝ սերը հայրենիքի, եկեղեցու, ընտանիքի հանդեպ, իսկ Ռուսաստանի հետ հայ-ռուսական բարեկամության, ռազմաքաղաքական և տնտեսական համագործակցության դարավոր ավանդույթները կասկածի տակ են դրվում, ինչը իր հերթին վնասում է Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին:
Նա համոզված է, որ արդեն երրորդ տարին է ներկայիս կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում ոչնչացվում է Հայաստանի բնականոն պատմական զարգացման ընթացքը, որն առավել ակնհայտ է արտաքին անվտանգության ոլորտում:
Արցախում տեղի ունեցած ողբերգության, ինչպես նաև ռազմական անհաջողությունների համար «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը որպես անմիջական պատասխանատու է համարում Փաշինյանին, որի կողմից վարվող քաղաքականության արդյունքը կարող է տանել դեպի Հայաստանը ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալուն ուղղված քայլերի, ռուս սահմանապահ102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերմանը և դրա փոխարեն Հայաստանում ՆԱՏՕ-ի կամ, այլ կերպ ասած, թուրքական բանակի ներկայության ապահովմանը, քանի որ Կովկասյան տարածաշրջանում Հյուսիսատլանտյան դաշինքի ամենամեծ ներկայացուցիչը հենց Թուրքիան է:
Այս ամենի հետ Հայաստանի իրական հայրենասերները երբեք չեն կարողանա համաձայնել, համոզված է Խաչիկ Ասրյանը:
Ուստի, միայն ազգային և քրիստոնեական արժեքներին հավատարիմ նոր կառավարությունը կկարողանա դուրս բերել Հայաստանը դեպի ԱՄՆ տանող վնասակար ազդեցությունից: