Խաչիկ Ասրյանի դեղատոմսը կամ ինչի վրա պետք է խարսխվի հայկական պետականությունը
Հայ - ռուսական առավել որակյալ և առավել բարձր մակարդակի հարաբերություններ հաստատելու հարցը վերջին օրերին օրախնդիր է դարձել հայկական հանրության համար: Հայաստանում հանրությունը սկսել է գիտակցել հայ - ռուսական հարաբերութուններում խութերի ու ճաքերի կործանարար բնույթը և գործող վարչախմբի կողմից տարվող ՆԱՏՕ-ամետ, հակառուսական քաղաքականության կործանարար բնույթը:
Հայաստանում արդեն լայնամասշտաբ պայքար է սկսվել հայ - ռուսական նոր որակի ինտեգրացիայի համար, ինչը չի վրիպել ռուսական լրատվամիջոցների աչքից: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը, ով այդ պայքարի առաջամարտիկն է Հայաստանում, ռուսական ինտերնետ պորտալին ասել է, որ արևմտամետ ուժերը ցանկանում են Հայաստանին հեռացնել իր դաշնակից Ռուսաստանից, սակայն Հայաստանի ամբողջ տարածքում արդեն հազարավոր ողջամիտ մարդիկ ոտքի են կանգնել ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության:
«Հայոց Արծիվների» առաջնորդը հստակորեն ցույց է տալիս հայկական պետականության պահպանման ու վերականգնման դեղատոմսը՝ հայ - ռուսական դարավոր եղբայրության խորացում և ազգային, քրիստոնեական արժեքների պահպանում և քարոզչություն: Ի դեպ, վերջին հարցումներից մեկի համաձայն, Խաչիկ Ասրյանի կուսակցությունը ազգային, քրիստոնեական արժեքների պաշտպանության և քարոզչության ուղղությամբ առաջատար կուսակցությունն է համարվում:
Եվ, ի վերջո, հանրային այս պահանջը պետք է միս ու արյուն ստանա, ավելին, քաղաքական դաշտը վերոնշյալ հանգամանքները դիտարկելով որպես Հայոց պետականության փրկության գրավականներից մեկը, պետք է նոր բևեռ ձևավորի: Կյանքը ցույց տվեց, որ մյուս բոլոր թեզերը կործանարար եղան մեր երկրի համար, և ժամանակն է ձևավորել հայ - ռուսական հավատարիմ դաշնակցության և ազգային - քրիստոնեական արմատների վրա խարսված հայկական պետականություն: