Պուտինն ու Էրդողանը խոսել են Արցախի մասին
Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույցի ընթացքում խոսել են Արցախում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի մասին:
Էրդողանը հայտնել է, որ կենտրոնը հաջող կերպով է սկսել իր աշխատանքը և հետևում է կրակի դադարեցման ռեժիմին՝ կարևորելով համատեղ ջանքերը գոյություն ունեցող հրադադարը պահպանելու հարցում: