Կարևոր տեղեկություն հայկական կողմի արձանագրած զոհերի թվից
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», կապ հաստատելով առողջապահության նախարարության հետ, պարզաբանում է, որ շրջանառվող 4005 թիվը կեղծ է։
Փետրվարի 13-ի դրությամբ հայկական կողմի արձանագրած (դատաբժշկական փորձաքննության ենթարկված) զոհերի թիվը 3577 է։ 428 մարմինները, որոնցից վերցված փորձանմուշները ԴՆԹ փորձաքննություն են անցնում, ներառված են ԱՆ կողմից հրապարակված 3577 զոհերի թվի մեջ։