Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Moody's- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը

Միջազգային առաջատար վարկանիշային գործակալություններից Moody's Investors Service-ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 վարկանիշը՝ «կայուն» կարգավիճակով, այս անգամ երկարաժամկետ: Ընկերության վարկանշումն աննախադեպ է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում:

Չնայած համավարակի և պատերազմի հետևանքներով պայմանավորված իրավիճակին՝ Ընկերության վարկանիշը վերահաստատվել է՝ հաշվի առնելով այնպիսի դրական գործոններ, ինչպիսիք են ՝  սակագնային կարգավորման թափանցիկ համակարգը, ծախսերի և հաստատված ներդրումների փոխհատուցման երկարաժամկետ մեխանիզմները, ֆինանսական և տնտեսական պլանավորման բարձր մակարդակը, Ընկերության ֆինանսական կայուն վիճակը և դերը Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայում:

Վարկանշումն Ընկերության համար լայն հնարավորություններ է ստեղծում դեպի կապիտալի միջազգային շուկա՝ առաջիկա տարիներին եվրապարտատոմսերի թողարկման և հեղինակավոր բորսայական հարթակներում բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) համար:

Նշենք, որ Ընկերությունը «Տաշիր» ընկերությունների կազմում ընդգրկվելուց հետո սկսել և առանց ընդհատումների շարունակում է 726 մլն դոլար արժողության 10-ամյա ներդրումային ծրագրի իրականացումը: 10-ամյա նախագծի նպատակն է բաժանորդներին մատակարարվող ծառայությունների որակի բարձրացումը, մասնավորապես՝ էլեկտրատնտեսության արդիականացում ու վերակառուցում, էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգի ներդրում, կառավարման միջազգային ստանդարտների (ISO) ներդրում եւ այլ կարեւոր ուղղություններ։

Այս առումով միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեություն կարեւորագույն ուղղություններից է։ 2015թ.-ից Ընկերությունն ակտիվորեն համագործակցում է Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Եվրասիական զարգացման բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, որոնց կողմից տրամադրված վարկային միջոցներն ուղղվում են Ընկերության ներդրումային ծրագրերի իրականացմանը։

Տարեվերջին ստորագրվել է Համաշխարհային բանկի խմբի անդամ՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից բարենպաստ պայմաններով 60 մլն դոլարի վարկային միջոցների տրամադրման պայմանագիրը՝ ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։ Պայմանագրով նախատեսված վարկային միջոցները Ընկերությանը տրամադրվել են ս.թ. փետրվարին:

Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է Մակրոնը Պրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ) Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին Պատգամավոր Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը դեռևս չի քննարկվել. Գեղամ Մանուկյան Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար Ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ. Բայրամյան Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ Արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշել է ծննդյան տարեդարձը Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ խոսնակ Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան