Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վարդենիսի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին «Զիտա»-ին ու «Գիտա»-ին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 12-ին ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Խաչաղբյուր գյուղի բնակիչ,  45-ամյա Հ. Բ.-ն  և հայտնել, որ  փետրվարի 10-ի ժամը 19:00-ից մինչև փետրվարի 11-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց գյուղի 2-րդ փողոցում գտնվող իր տան անասնագոմի երդիկը բացելու միջոցով մուտք են գործել ներս և այնտեղից գողացել 2 գլուխ ոչխար: 

 Նշված վայր են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Այվազյանի  գլխավորությամբ:   

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ  Գասպարյանը, ում կողմից էլ հարուցվել է նշված քրեական գործը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտելու նպատակով  ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության  պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի կողմից ստեղծվել է օպերատիվ խումբ՝ Վարդենիսի  ոստիկանապետի գլխավորությամբ: 

Կարճ ժամանկ անց մարզի ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Վարդենիսի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Վ. Պետրոսյանին, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է Հ. Բ.-ի ոչխարները գողացել, ապա հայտնել, թե գողանալուց հետո որտեղ է պահել: 

  Գ. Շամշյանի  տեղեկություններով՝  հարուցված քրեական գործը  ոստիկանության Վարդենիսի բաժնից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Հ. Բ.-ն ասոՒմ էր.

 «Հալալա, Վարդենիսի ոստիկանները տաք հետքերով   գտան «Զիտա»-իս ու «Գիտա»-իս,  թե չէ մեկ էլ տեսար, գողը խաշլամա աներ»: 

Ավելին

Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ» Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է Մակրոնը Պրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ) Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին Պատգամավոր Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը դեռևս չի քննարկվել. Գեղամ Մանուկյան Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար Ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ. Բայրամյան Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ Արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշել է ծննդյան տարեդարձը Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ խոսնակ Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը