Կիևում ադրբեջանցին բռունցքի երկու հարվածով սպանել է հետիոտնին (տեսանյութ)
Կիևի կենտրոնում վիճաբանություն է տեղի ունեցել ավտոմեքենայի վարորդի և հետիոտնի միջև, որի արդյունքում վերջինս սպանվել է:
Ինչպես հայտնում է Strana.UA-ն, միջադեպը տեղի է ունեցել այսօր` օրվա երկրորդ կեսին: Մահացածն ընկերոջ հետ անցնելիս է եղել ճանապարհը, երբ նրանց թվացել է, թե Hyundai մակնիշի մեքենան քիչ էր մնում վթարի ենթարկեր իրենց: Այդ ժամանակ էլ ընկերները որոշել են մեքենայի վարորդի հետ պարզել իրենց հարցերը, սակայն վերջինս արագորեն իջել է մեքենայից և մի քանի հարված հասցրել տղամարդուն: Վերջինս հարվածներից ընկել է և գլուխը հարվածել քարե սալահատակին:
Վարորդն այնուհետ փախուստի է դիմել դեպքի վայրից, իսկ ժամանած բժիշկները հայտնաբերել են 55-ամյա հետիոտնի անշնչացած մարմինը:
Որոշ ժամանակ անց կասկածյալը բերման է ենթարկվել: Պարզվել է, որ նա Ադրբեջանի 28-ամյա քաղաքացի է, ունի Ուկրաինայում կացության թույլտվություն: Նրան կարող է սպառնալ 10 տարվա ազատազրկում: