Մեր տղերքը զոհվում էին, իսկ Աննան ֆենված մազերով ձեռք էր առնում մեզ, Նիկոլ, Աննա, չեք մարսելու, ես խոսք եմ տալիս. Գեղամ Նազարյան
Նիկոլ դու շատ արագ պետք է վերցնես իրերդ ու հեռանաս դեպի բանտ քո արածների համար: Դու մեզ բերեցիր պատերազմ, որը չպետք է լիներ: Դու կարող էիր կանգնեցնել պատերազմը, սակայն չարեցիր: Նիկոլը պետք է պատասխան տա մեր երեխեքի առաջ, ովքեր հիմա երկնքում են: Նիկոլ, չես մարսելու, Աննա, չես մարսելու, ես դա ձեզ խոսք եմ տալիս: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Գեղամ Նազարյանը:
«Ես խորհուրդ եմ տալիս ձեզ, բանակցեք ամենաբարձրակարգ փաստաբանների հետ, որովհետև հայկական նյուրնբերգյան դատավարությունը լինելու է, քանի որ առանց դրա մենք չենք կարող առաջ շարժվել: Այն վրեժ կամ ձևական չի լինելու, լինելու է արդար, որպեսզի բացահայտվի թուրք-ադրբեջանական ցանցը, որը կործանեց մեր սիրուն Արցախը»,-ասաց նա:
«Նիկոլ, ինչքան ուզում ես սադրիչ ուղարկի, ԱԱԾ-ական հրավիրի: Տղերք, ԱԱԾ-ականները, ձեզանից շատերը մեր տղաների հետ խրամատներում են եղել, ձեզ հետ ի՞նչ է լինում, որ այդ թափթփուկի ասածներն անում եք: Դուք ոչ թե ֆեյք բացահայտեք, այլ ֆեյք ջոկատները բացահայտեք: Արգելում են, որ լրագրողները Սյունիք գնան, իսկ միգուցե նրանք վախենում են, որ լրագրողները գնան մեկի բոստանում, Սյունիքում, սահմանից հեռո, հայատնաբերեն այն ձևական խրամատը,որտեղ Աննան ֆոտոսեսիաներ էր անում: Մեր տղերքը զոհվում էին, Աննան ֆենված մազերով ձեռք էր առնում մեզ, գնում էր մեկի բոստանում ֆոտոսեսիաներ էր անում: ԱԱԾ, գնացեք դա բացահայտեք, գնացեք հարցրեք, թե ինչ էր անում բունկերում: Մենք դա անպայման անելու ենք, մեր երկիրը շատ լավ երկիր է լինելու»,-ասաց նա: