Հայտնաբերվել է մարդու՝ թռչնագրիպի H5N8 շտամով վարակման աշխարհում առաջին դեպքը
«Վեկտոր» կենտրոնի գիտնականները Ռուսաստանում հաստատել են թռչնագրիպի H5N8 շտամով մարդու վարակման առաջին դեպքը: Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան։
Գիտնականներն այս հիվանդության գենետիկ նյութը հայտնաբերել են Ռուսաստանի հարավում գտնվող թռչնաֆաբրիկաներից մեկի յոթ աշխատակցի մոտ, որտեղ 2020-ի դեկտեմբերին թռչունների շրջանում բռնկում էր գրանցվել: