Այսօր՝ 19 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Բանտում է հայտնվելու այսօրվա ԱԱԾ պետը. Միքայել Մինասյան

Ես փորձում եմ ամեն ինչում միշտ տեսնել իմաստ, բայց մինչև վերջերս չէի կարողանում հասկանալ, թե ինչու է աստվածային նախախնամությունն իշխանության ղեկին թողել Նիկոլին։ Չէ՞ որ դա դեմ է երկրային ու երկնային բոլոր կանոններին։

Այսօր հասկացա. Նիկոլը մեր վերածննդի հնարավորությունն է, մեր ազգային հիվանդությունն ու պետական ախտը խորքային հասկանալու եզակի ուղին։ Նիկոլը, մնալով իշխանության, լակմուսի թղթի պես ցույց է տալիս, թե ովքեր և որ կառույցներն են մեր ժողովրդի թշնամիներն ու պետությունը ներսից կազմաքանդողները։

Այդ ցանկը գլխավորում է կառույց, որը ստեղծված էր երկիրը պաշտպանելու համար, բայց քանդում է պետությունը ներսից. դա ԱԱԾ-ն է։ Իշխանազավթումից հետո ԱԱԾ-ն հետևողականորեն դարձավ Նիկոլի կամակատարը և «գրպանի շունը»։ Բոլոր մնացած գերատեսչությունները փորձում են պահպանել արժանապատվության փշրանքները։

Իսկ ԱԱԾ-ն զբաղված է խայտառակ հանձնարարություններ կատարելով. օգնում է Նիկոլին Լֆիկից փող պոկել, գաղտնալսում է Նաիրա Զոհրաբյանին, ապահովում է Նիկոլի ընտանիքի անվտանգությունն ու բոլոր կապրիզները, սատանա է բռնում, գազի չեկեր է ստուգում... Մի խոսքով անում է ամեն ինչ, բացի իր առաքելությունից։ Իսկ հիմա, ամբողջ իր գործակալական ցանցը գործի դրած, հպարտությամբ հայտարարում է ֆեյքին հայտնաբերելու և նստացնելու հաջող օպերացիայի մասին։ Այդ ընթացքում նույն ֆեյքը ոչ պակաս հպարտ համառությամբ շարունակում է գրել։

Ու սա այն ժամանակ, երբ Հայաստանը բառի բուն իմաստով կործանվում է, իսկ հայ ժողովուրդը՝ արնաքամ լինում։ ԱԱԾ պետն էլ Մոսկվայում դավաճանում է Հայաստանին ադրբեջանցիների հետ, Նիկոլին՝ ռուսների հետ ու փորձում է իր անձնական հարցերը լուծել ռուսահայ մեծահարուստների հետ։

Այս ֆեյքի պատմության ամենամեծ զավեշտն ու շոկը գիտեք ո՞րն է։

Մեղադրանքի հիմքեր ու անգամ մոտավոր ապացույցներ չեն կարողանում գտնել։ Բոլորից առգրավված բոլոր տեսակի տեխնիկական միջոցներում բառացիորեն ոչինչ չկա։ Ասեմ ավելին՝ իրենց ներկայացրած խեղկատակությունը բավարար հիմք է հենց ԱԱԾ-ում նստած դատարկ գլուխների դեմ քրեական գործ հարուցելու համար, որոնք պատերազմի օրերին զբաղված են եղել ընդդիմադիր գործիչներին գաղտնալսելով։ Եվ անգամ դա են տապալել։ Պատկերացնո՞ւմ եք, այն ճակատակագրական օրերին, երբ Հայաստանն ու Արցախը կենաց ու մահի ճակատամարտ էին տալիս, երբ Շուշիի լինելու չլինելու հարցն է, Հայաստանի ազգային անվտանգության ծառաությունը զբաղված էր գաղտնալսելով ու հետևելով այն մարդկանց, որոնք ծառայում են Հայաստանին։

Երեկ երեկոյան էլ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, որի ԱԱԾ գործակալ լինելը նույնքան հանրահայտ «գաղտնիք» է, որքան Քյարամյանի խճճված ծագումը, հեռախոսով հրահանգավորել է Վահագն Մելիքյանին՝ մեկ այլ դատավոր-ԱԱԾ գործակալի և բղավել նրա վրա։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև Վահագն Մելիքյանին էլ երկու տարի առաջ նկարել էին թմրանյութ օգտագործելիս, որից հետո ԱԱԾ-ն նրան հավաքագրել է ու դարձրել դատավոր-խամաճիկ։ Ու երեկ նրա շեֆը՝ ԱԱԾ բազմափորձ գործակալ Արթուր Մկրտչյանը, հրահանգում էր, որ նա պարտավոր է նստացնել երեք երեխաների հայր, անմեղ մարդու։ Ձերբակալել՝ առանց որևէ փաստի միայն այն պատճառով, որ Աբազյանի կնոջը ինչ-որ մեկն անվանել է անբարոյական։ Ես անշուշտ համաձայն չեմ, որ Աբազյանի կինն այդպիսին է։ Նրա կինը նույնիսկ կարեկցանքի է արժանի, որովհետև մենք գիտենք, թե ինչ կարգի վիժվածք է նրա ամուսինը։

Այս միջադեպի կապակցությամբ ես ուզում եմ խոսել դատավոր-գործակալների մասին ու հայտարարել, ցավոք, կրկնելով ծեծված թեզը. մեզ պետք է լյուստրացիա։ Պարտադիր։ Բայց դրանից ավելի՝ մեզ պետք չէ այսպիսի ԱԱԾ։ Այս տեսքով ու անձնակազմով այս ԱԱԾ-ն պետք է փակվի, որպես թշնամական կառույց, որի համար փաստորեն լրիվ միևնույն է, թե ով է նստած իշխանության ղեկին, ով է հրամանատարը և նույնիսկ որ երկրին են ծառայում։ Ասածս անշուշտ չի վերաբերում բոլորին, բայց լյուստրացիայից և քրեական գործերից հետո պարզ պիտի դառնա, թե ով պիտի մնա ծառայելու Հայաստանին՝ նոր կառույցում։

Այսպիսի անողնաշար, անսկզբունք և ազգակործան կառույց դեռ երբեք չի եղել։ Դեռ երբեք որևէ պետական ինստիտուտ չի եղել այսքան վտանգավոր իր ստրկամտությամբ։ Եվ դեռ երբեք այսքան սպա միանգամից մասնակից չի եղել այսքան հանցագործությունների։ Այդ պատճառով շատերը կնստեն։

Բանտում կհայտնվի անչափահաս երեխաների հորը օրենքի խախտմամբ դատող Վահագն Մելիքյանը։ Բանտը սպասում է Արթուր Մկրտչյանին՝ դատաքննություններին միջամտելու համար։ Բանտում է հայտնվելու ԱԱԾ այսօրվա պետը՝ պետական դավաճանության ու քաղաքական հետապնդումների համար։ Բանտից չեն խուսափելու շատերը՝ անկախ նրանից բարիկադի որ կողմում են նրանք այսօր։ Հանցագործությունը վաղեմություն չի ճանաչում։ ԱԱԾ-ականներից շատերը նստելու են, որովհետև նրանք ԱԱԾ սպա չեն։ Նրանք Նիկոլի ստրկամիտ գործակալներն են ու պետական դավաճաններ։ Եվ քննությունը կպարզի նրանցից ով էր կաշառակեր, ով թուլամորթ կամ պարզապես վիժվածքի կամակատար։

Ես հասկանում եմ, որ այս ամբողջ գործընթացի միակ թիրախը ես եմ։ Սա ուղերձ է գնալ Նիկոլի հետ գործակցության և դուրս գալ խաղից։ Ու քանի որ ինքս չեմ վախենում, պետք է վախենամ ընկերներիս համար։ Բայց սրանք իսկապես ինձ լավ չեն ճանաչում։ Ես գալու եմ բոլորիդ հետևից ու դուք հատ առ հատ պատասխան եք տալու՝ երեկվա, այսօրվա ու վաղվա համար։

Միքայել Մինասյան

Ավելին

Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. ՀայաՔվե «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել Սանոսյան Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը. Չալաբյան ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Մի օր նշանակել է, մի օր էլ՝ հանելու էր, մի խառնվեք ու մի շեղվեք գլխավոր օրակարգից․ Շարմազանով ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում. ՀայաՔվե Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել