Այսօր՝ 19 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ադրբեջանը հաստատեց երեք հանքավայրերի շահագործման իրավունքը. Սարգիս Գրիգորյան

Ադրբեջանը հաստատեց երեք հանքավայրերի շահագործման իրավունքը: Այս մասին հայտարարություն է տարածել GPartners իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սույն թվականի հունվարի վերջին, Ադրբեջանի կառավարության և Անգլո Աժիան Մայնինգ (Anglo Asian Mining plc) ընկերության միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ այդ բրիտանական ընկերությունը սկսելու է շահագործել երեք հետևյալ հանքավայրերը` (1) Սոթք, (2) Կաշեն և (3) Վեջնալի (Զանգելան)։ Պետք է նշել, որ մինչև Արցախյան երկրորդ պատերազմը այդ հանքավայրերը շահագործվել են հայկական ընկերությունների կողմից` Գեոպրոմայնինգ Գոլդ (Սոթք) և Վալլեքս Գրուպ (Կաշեն), որոնք այդ տարածքներում կատարել էին մեծ ներդրումներ (մոտ 250 միլիոն ԱՄՆ դոլար)։

Այսպես, պատերազմից փաստացի երեք ամիս անց, Ադրբեջանը բրիտանական ընկերությանը ստորաբար վերահաստատել է ընդերքօգտագործման համար անհրաժեշտ թույլտվությունները, որը, իհարկե, Հայաստանի կառավարության պահանջատեր չլինելու արդյունք է։ Ադրբեջանը այդ հանքավայրերը տրամադրել է շահագործման ընդհանուր երեսուն տարի ժամկետով։

Սկսած հունվարից, Անգլո Աժիան Մայնինգը սկսել է տեղեկություններ տրամադրել ներդրողներին, թե’ հանքավայրերի շահագործման իր իրավունքի, և թե’ հանքերի ծավալների և տեսակների վերաբերյալ։ Օրինակ` առ 2019 թվականի հունվարի դրությամբ Սոթք հանքավայրի ծավալները, ըստ Ադրբեջանի, հասնում էին մինչև 74,7 տոննա, որը գումարային կազմում է մոտ 4,4 միլիարդ ԱՄՆ դոլար։

Ավելին, բրիտանական ընկերության պնդմամբ Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունը Սոթքում չի իրականացնում որևէ աշխատանքներ, և հանքավայրի ավելի քան 75%-ը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Հարց է առաջանում, թե ինչու է Հայաստանի կառավարությունը անգործության մատնել Կովկասի ամենամեծ հանքավայրը, որտեղ գործում էր օտարերկրյա կապիտալով Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը։

Անգլո Աժիան Մայնինգը իր ներդրողներին հայտարարել է, որ սկսած 1994 թվականից Հայաստանը փաստացի այդ երեք հանքավայրերը օգտագործել է անօրինական, որով վնաս է հասցվել թե’ բրիտանական ընկերությանը (ի միջի այլոց տեղեկություններ կան, որ Ալիևի ընտանիքը ունի անուղղակի մասնակցություն այս ընկերությունում) և թե’ Ադրբեջանին։

Այսինքն, այս ընկերությունը իրավական հող է նախապատրաստում փոխհատուցման հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի, որի մասին բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնվել է, սակայն մնացել է անարձագանք Փաշինյանի կառավարության կողմից։ Ավելին, ներկայումս, Անգլո Աժիան Մայնինգը սպասում է, որ Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունը տրամադրի հաստատում, որ տարածքներն ազատագրված են և ապահով են ընկերության գործունեության համար։ Այստեղ պետք է նորից բարձրացնել այն հարցը, թե ինչու է Հայաստանի գործող իշխանությունը շարունակում անտեսել այս խնդիրը` չներկայացնելով որևէ պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Գործող իշխանությունները անհապաղ պետք է հանրաթյանը ներկայացնեն քաղաքական (դիվանագիտական) օրակարգերը։

Հատկանշական է, որ բրիտանական ընկերությունը հայտարարել է իր ներդրողներին, որ Սյունիքով կառուցվող տրանսպորտային կորիդորը լայն հնարավորություն կտա ընկերությանը շահագործելու Օրդուբադի հանքավայրը, որը գտնվում է Նախիջևանում։ Ըստ Անգլո Աժիան Մայնինգ ընկերության պաշտոնական փաստաթղթի, տրանսպորտային կորիդորը բաղկացած է լինելու նոր ուղիղ երկաթուղուց և ավտոմոբիլային ճանապարհից։ Հայաստանի կառավարությունը անհապաղ պետք է բացահայտի բոլոր պայմանավորվածությունները, որոնք առնչվում են Սյունիքով կառուցվող տրանսպորտային կորիդորին։

Ավելին

Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. ՀայաՔվե «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել Սանոսյան Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը. Չալաբյան ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Մի օր նշանակել է, մի օր էլ՝ հանելու էր, մի խառնվեք ու մի շեղվեք գլխավոր օրակարգից․ Շարմազանով ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում. ՀայաՔվե Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել