Իրանում կինը մահացել է սրտի կաթվածից` սպասելով մահապատժի իր հերթին
Իրանում Զահրա Իսմայիլ անունով կնոջը մեղադրանք է առաջադրվել ամուսնուն սպանելու համար:
Փաստաբանի խոսքով` ամուսինը` հետախուզության սպա Ալիրեզա Զամանին, դաժանաբար է վարվել կնոջ հետ և վերջինս իր դստեր հետ ինքնապաշտպանվել են: Այնուամենայնիվ, չնայած դրան` կինը դատապարտվել է մահապատժի, հաղորդում է Daily Mail-ը:
Սպասելով իր հերթին` Զահրան ստիպված է եղել տեսնել իր առջև կախաղան հանվող 16 բանտարկյալներին: Սարսափելի տեսարանը ճակատագրական է դարձել կնոջ համար: Նա սրտի կաթված է ստացել, սակայն ամենը դրանով չի վերջացել: Զահրային, այնուամենայնիվ, կախաղան են հանել, որպեսզի սպանված տղամարդու մայրը հանի աթոռը նրա ոտքերի տակից` օգտվելով պատժիչ արդարադատության իր իրավունքից: