Իլոն Մասկը 1 օրում գրեթե 14 միլիարդ դոլար է կորցրել
SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի կարողությունը վերջին օրվա ընթացքում նվազել է գրեթե 14 միլիարդ դոլարով՝ Tesla-ի արժեթղթերի գների անկման ֆոնին, գրում է Bloomberg-ը:
Մասնավորապես, Մասկի կարողությունը նվազել է 13,6 միլիարդ դոլարով՝ հասնելով 176 միլիարդ դոլարի: Նա դեռևս շարունակում է մնալ աշխարհում երկրորդ ամենահարուստ մարդը:
Բացի այդ, Amazon առցանց խանութի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը կրճատվել է 5,55 միլիարդով՝ հասնելով 180 միլիարդ դոլարի: Բեզոսը շարունակում է զբաղեցնել առաջին հորիզոնականն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: