Այսօր՝ 19 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Անհեռատես և չկշռադատված քաղաքականությամբ կառավարող ուժն ավելի է արագացնում տնտեսության անկումը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս վիճակագրական կոմիտեն հրապարկեց փետրվարի 25-ի դրությամբ առկա մակրոտնտեսական ցուցանիշները, որտեղ գրեթե բոլոր ոլորտներում անկում է արձանագրվել: Ավելի վաղ, սակայն, կառավարության նիստի ընթացքում նույն ամսվա առաջին 15 օրերի վերաբերյալ դրական տվյալներ էին հրապարակվել, իսկ Նիկոլ Փաշինյանն անգամ հայտարարել էր, թե տնտեսությունը վերականգնման փուլ է մտնում: «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի դիտարկմամբ, վիճակագրական կոմիտեի հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշները կանխատեսելի էին: «Նույնիսկ լավ ցուցանիշներ են նկարել, որովհետև, ըստ իս, բոլոր ոլորտներում անկումն ավելի մեծ է: Մենք դեռ 2020 թ.-ին էինք կանխատեսել, որ 2021 թ. տնտեսական տարին էլ ավելի բացասական է լինելու:

Եթե մեր երկիրը չունի տնտեսական պոտենցիալ, և եթե ամեն օր այդ պոտենցիալը հետևողականորեն թուլացնում ենք, ապա մակրոտնտեսական ցուցանիշների բարելավման սպասելիք չենք կարող ունենալ: Այն, որ, օրինակ` առևտուրը պետք է նվազեր, դա ակնհայտ էր: Երբ դրամն արժեզրկվեց, բնականաբար, մեզ մոտ ամեն ինչ թանկացավ, որին զուգահեռ` բնակչության եկամուտները նվազեցին»,-ասաց նա՝ ընդգծելով հատկապես մասնավոր ոլորտում միջին աշխատավարձի անկման մասին: «Մասնավոր ոլորտում շատ-շատ են կրճատումները: Մի կողմից` կա գործազրկության մակարդակի աճ, մյուս կողմից՝ մյուս աշխատակիցների աշխատավարձի մինչև 50 տոկոս նվազում: Եվ, փաստորեն, բացի գնաճից, կա նաև տնօրինվող եկամտի նվազում: Եվ բնական է, որ այդ բնակչի մոտ սպառումը պետք է նվազի: Սա իր հերթին առևտրաշրջանառության նվազմանն է տանելու, ինչը շղթայական ռեակցիայով ազդելու է նաև ծառայության պահանջարկի ձևավորման վրա»,-նկատեց մեր զրուցակիցը:

Նաիրի Սարգսյանի խոսքով, այս կառավարությունը սխալը սխալի հետևից է անում. «Այդ սխալներն այնքան արագ են տեղի ունենում, որ չենք հասցնում արձագանքել: Հենց մի սխալի արձագանքում ենք, անմիջապես մյուսն ենք տեսնում: Իրականում մասնագետները չեն հասցնում այս կառավարությանը ասել, որ շարունակում եք քանդել տնտեսությունը: Տնտեսությունն արդեն անդունդի եզրին է, որը պետք է գլորվի, բայց անկման ժամանակ արգելակող է պետք: Այս իրավիճակում արգելակման փոխարեն անհեռատես և չկշռադատված քաղաքականությամբ կառավարող ուժն ավելի է արագացնում այդ անկումը»: Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին, ըստ որոնց՝ արտահանման և ներմուծման ծավալները, ինչպես նաև դրամաշրջանառությունն ավելացել են՝ Ն. Սարգսյանը մի ժողովրդական խոսք հիշեց. ««Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին»:

Փաշինյանի իշխանության գալուց հետո այդ յոթ երգից բացի այլ երգ լսե՞լ եք: Նա չի հասկանում, չի ընկալում ու ցանկություն էլ չունի երբևէ հասկանալ ու ընկալել, դրա համար շարունակելու է նույնն ասել: Բազմիցս ենք նշել, որ այս մարդու մոտ տնտեսության վերաբերյալ պատկերացումները սկսում ու ավարտվում են բացառապես ՀԴՄ կտրոնների մասին պատկերացումներով: Բացի այդ, երբ ցուցանիշներ են բերվում 10-15 օրերի կտրվածքով, այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա: Մեկ ամսվա ընթացքում կա տնտեսական ակտիվության աշխուժացման և նվազման ժամանակահատված: Ամսվա սկզբին բնակչությունը կենսաթոշակ ու աշխատավարձ է ստանում, ինչով էլ պայմանավորված՝ այդ շրջանն ամենաակտիվն է: Եթե նույնիսկ վերցնում է ակտիվ շրջանն ու փորձում այդ շրջանում գրանցված արդյունքները որպես դրական հեքիաթ ներկայացնել, համոզված եմ՝ այդտեղ նույնպես ստում է: Եվ, ընդհանրապես, չկա մի ոլորտ, որի առումով նա չստի: Ընդհանուր առմամբ, պետք չէ լուրջ վերաբերվել կամ ուշադրություն դարձնել այդ մարդու որևէ ասածի, որովհետև նա կա՛մ ստում է, կա՛մ այդ արտահայտությունները տգիտության դրսևորում են»:

Անդրադառնալով տնտեսության անկման իրական չափերին՝ Ն. Սարգսյանը հավելեց. «Տնտեսությունը, մեծ հաշվով, դեպի անդունդ է գնում, ինչը գաղտնիք չէ:Մենք 2020 թ. մուտք գործեցինք արդեն բավականին թուլացած տնտեսական պոտենցիալով, որին հաջորդեց երկու արհավիրք, որոնց կառավարությունը պատշաճ արձագանք չտվեց: Եվ, բնականաբար, ունեցանք այն, ինչ ունենք: Այս շարունակական բնույթ կրող տնտեսական բացասական ցուցանիշները դեպի անկում են տանում: Ավելին, չկա դրական տրամադրվածություն թե՛ տնտեսվարողների, թե՛ սպառողների կողմից: Բիզնեսը մտածում է, որ ՀՀ-ում իր անվտանգային երաշխիքները բացակայում են, չունի հարկաբյուջետային, ինչպես նաև քաղաքական կայունություն և, ընդհանրապես, չունի հեռանկարներ: Բիզնեսն անընդհատ մտածում է կապիտալը դուրս հանելու և այլ երկրներում իր եկամուտներն ապահովելու մասին: Մեծ հաշվով, կապիտալն արտահոսում է: Իսկ բնակչությունը նշված տրամաբանության մեջ մտածում է արտագաղթելու մասին: Եվ եթե թե՛ արտադրողը, թե՛ սպառողը մտածում են միայն արտագաղթի մասին, նրանք սպառողական վարքագծից միանշանակորեն անցում են կատարելու խնայողական վարքագծի: Այսինքն, սա նշանակում է, որ տնտեսության վիճակն էլ ավելի է վատանալու: Սա է իրականությունը»:

Իսկ թե որո՞նք են ստեղծված իրավիճակից տնտեսությունը հանելու և հունի մեջ գցելու հնարավոր մեխանիզմները՝ Ն. Սարգսյանը նկատեց. «Առաջին՝ այս կառավարությանը պետք է ուղարկել իրենց տուն: Սա նվազագույն պահանջն է, որը պետք է կատարվի, քանի որ հատկապես տնտեսությունն աշխատում է սպասումներով: Եթե ներդրողները կամ ռացիոնալ մտածող սպառողները, քաղաքական հայտարարությունների հիման վրա կամ իշխանությունների վարքագիծը վերլուծելով, փորձում են իրենց ապագայի պլանավորումն իրականացնել, ընդամենը հետադարձ հայացք են նետում իշխանության կառավարման երեք տարիներին: Դիտարկելով նախկինում արված հայտարարություններն ու դրանց հաջորդած քայլերը՝ տեսնում են, որ ամեն հարցում ստել են:

Սա նշանակում է, որ այս կառավարության հանդեպ հավատը երբեք չի վերականգնվելու, ներդրումների ներհոսք չի լինելու, բիզնեսը Հայաստանում չի ծավալվելու: Հետևաբար, այս կառավարությանը լուծում առաջարկելն ուղղակի անհնարին է: Իսկ եթե առաջին քայլն արվեց՝ կառավարությունը փոխվեց, գալիս է երկրորդ խնդիրը՝ ո՞վ կլինի հաջորդ իշխանությունը, և հաջորդ իշխանության հանդեպ արդյո՞ք կլինի այդ վստահությունը: Երբ հաջորդ իշխանությունների հանդեպ վստահությունը կվերականգնվի, ու բոլորս կսկսենք շունչ քաշել, այստեղ արդեն գալիս է անվտանգության վերոնշյալ պահանջմունքների բավարարման խնդիրը: Խոսքը թե՛ երկրի անվտանգության և թե՛ քաղաքական, հարկաբյուջետային ու դրամավարկային կայունությունների ապահովման մասին է»:

Մեր զրուցակիցը նշեց, որ ունի նաև իր լուծումները. «Իսկ ի՞նչ է պետք անել անվտանգության ֆունդամենտները կառուցելուց հետո: Պետք է մեկ շաբաթ նստել և ՀՀ-ի ներդրումային գրավչությունը, բիզնես կոմֆորտը համեմատել տարածաշրջանային ու ԵԱՏՄ մյուս երկրների նույն բաղադրիչների հետ: Պետք է վեր հանել ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ու տարածաշրջանային երկրների այն խոցելի կետերը, որոնք մենք չունենք: Ուզում եմ շեշտել նաև տնտեսության տարբեր ճյուղերի նաև հարկային արտոնություններ տրամադրելու կարևորության մասին, որը պետք է պարտադիր միտված լինի արտահանմանը:

Այսինքն, պետք է շահագրգռել ներդրողին, որպեսզի մեկ միավոր արտադրանքը նա Հայաստանում ավելի մատչելի եղանակով ստանա: Հենց տնտեսվարողին ու ներդրողին կարողացանք շահագրգռել ու երկրի այդ գրավչությունն ապացուցել, իմացեք, որ միանգամից գումարները հոսելու են ՀՀ: Իսկ եթե իշխանությունը գալիս է ու ներդրումային միջավայրը բերալավելու խոստումներ է տալիս, բայց չի գիտակցում այն պարզ մեխանիզմը, ըստ որի՝ ներդրումային միջավայրը ներդրողների կամքը կատարելով են բարելավում, ապա շարունակելու ենք ձախողվել: Իրականում տնտեսական ու ներդրումային միջավայրը վերականգնելը հեշտ է, բայց այս իշխանության հետ տնտեսության մասին դրական սպասում ունենալը նշանակում է լինել շատ միամիտ կամ քնած»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. ՀայաՔվե «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել Սանոսյան Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը. Չալաբյան ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Մի օր նշանակել է, մի օր էլ՝ հանելու էր, մի խառնվեք ու մի շեղվեք գլխավոր օրակարգից․ Շարմազանով ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում. ՀայաՔվե Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել