Սյունիքի մասով ինչ-որ բա՞ն է փոխվել. Ավինյանի ու իմքայլականի խոսքերն իրար հակասում են
Սյունիքում անվտանգ է: Հունվարի 20-ին Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանի համապատասխան հարցին:
Ասվածը կարող եք լսել ստորև ներկայացված տեսանյութում՝ վերջին վայրկյաններին:
Նույն Սյունիքի վերաբերյալ այսօր բոլորովին այլ բան է ասել իշխանության մեկ այլ ներկայացուցիչ՝ իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը: Այսօր նա լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սյունիքում անվտանգ չէ:
Ավելին՝ պատգամավորի խոսքերով, անվտանգ չէ նաև Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում, Երևանում: