Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուրի» վերաբերյալ որոշում է ստորագրել
Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածների հուշահամալիրի ստեղծման աշխատանքների համակարգման աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածների հուշահամալիրի ստեղծման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝
համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ: