Թուրքիայում կործանված ուղղաթիռի զոհերից մեկը Սելջուկ Բայրաքթարի ընկերն է` գեներալ Օսման Էրբաշին
Այսօր Թուրքիայում կործանված ուղղաթիռի ինը զոհերից մեկը 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Օսման Էրբաշն է, հաղորդում է Daily Sabah-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան` թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության սեփականատեր Սելջուկ Բայրաքթարը Տելեգրամի իր ալիքում նշել է, որ գեներալ Օսման Էրբաշի հետ ընկերություն է արել ավելի քան տաս տարի, որի ընթացքում իրենք միասին փորձարկել են անօդաչու թռչող սարքերը:
Wargonzo-ի հաղորդմամբ` Էրբաշը համարվում է այն ռազմավարության հեղինակներից մեկը, որն օգնել է Ադրբեջանին և թուրք ռազմական խորհրդատուներին հաջողության հասնել Արցախյան վերջին պատերազմում: