Այսօր՝ 19 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արմեն Սարգսյանին մատերի վրա պարացնել, ոչ թե Նիկոլին, այլ շատ-շատերին չի հաջողվել. ՊՆ նախկին փոխնախարար

Փետրվարի 25-ին ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել է, որ

1.ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ,

2.գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին,

3.ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից Բանակը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները.

4.ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:

Հայտարարությունը ստորագրել են ԶՈՒ ԳՇ 19 գործող գեներալներ և 21 գնդապետներ: Բանակի գրեթե ողջ բարձրագույն հրամանատարական կազմը:

Մարտի 1-ին, առանձին հայտարարությամբ ԶՈՒ ղեկավար կազմը վերահաստատել է իր գնահատականներն ու պահանջը: Մարտի 3-ին ԳՇ-ն կրկին պաշտոնապես վերահաստատել է իր մտադրությունը և ԳՇ պետին պաշտոնից ազատելու հակասահմանադրական հիմքերը:

Այսօր Օնիկ Գասպարյանը, այնուհետև ԳՇ ղեկավար կազմը կրկին վերահաստատեցին իրենց գնահատականները և պահանջը. այն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը: Բացի այդ՝ ԳՇ պետը և ԳՇ պետի առաջին տեղակալը, ՀՀ վարչական դատարանում վիճարկում են իրենց` պաշտոններից ազատելու անօրինական հիմքերը:

Ի՞նչ է սա նշանակում.

Ա)Նիկոլը չունի իշխանություն Հայաստանում, և նրա գործողությունները քաղաքական և իրավական իմաստով կորցրել են լեգիտիմությունը.

Բ)Նրան չի հաջողվելու իր պատկերացումները պարտադրել Բանակին: Հետևաբար ձախողած պետերազմի, տարածքային կորուստների, իր արկածախնդրությանը զոհ գնացած 5000-ից ավելի զոհերի, պետական և սահմանադրական կարգերը տապալելու միակ պատասխանատուն մնալու է Նիկոլ Փաշինյանը:

Գ)Նիկոլին թվում է, թե ինքն է իրավիճակի տերը, և ի՞նչ ցանկանում՝ անցկացնում է: Քանի որ իր գավառական կերպարով չունի հեռուն տեսնելու խելամտություն, այսօր կիրառում է իր ձեռքի տակ եղած բոլոր ուժային և մանիպուլյատիվ մեթոդները: Սակայն մոռանում է, որ ուժայիններն ընդամենը օրվա հրաման կատարողներն են և չի հասկանում, որ եթե իրեն ասում են “ճիշտ այդպես” կամ “Լսում եմ”, դա դեռևս չի նշանակում, որ իր հետ համաձայն են: Նույն իրավիճակն է Բանակում, Ոստիկանությունում, քնչական մարմիններում, դատարաններում, դատախազությունում և այլն: Նույնն է նաև իր խմբակցությունում: Ոչ ոք չի ցանկանում, Նիկոլի հետ կիսել մեղադրյալի նստարանը:

Դ)Նիկոլը չի հասկանում նաև, որ իր անձնական անառողջ ամբիցիաներով, այսօր հիմար վիճակի մեջ է դրել պաշտպանության նախարարությանը, նոր ԳՇ պետի տեղապահին (ում խորապես ցավակցում եմ), իրեն "սատարող" լրատվամիջոցներին, իրեն "սատարող" գործարարներին, կառավարության անդամներին և այլն:

Ե)Նիկոլն այսօր համառորեն գնում է մի ամբողջ համակարգի դեմ՝ ոտնահարելով պետական շահերը: Նա չի գիտակցում, որ համակարգը նրա համար է, որպեսզի այն կարողանաս արդյունավետ ուղղորդել դեպի պետական ու հանրային կառավարում, դեպի համընդհանուր շահը: Իսկ նա՝ համակարգը ցանկանում է հարմարեցնել բացառապես իր թշվառ պաշտոնավարման երկարաձգմանը:

Զ)Եվ վերջապես, եթե Նիկոլին թվում է, թե նախագահ Արմեն Սարգսյանին, նման հիմար վիճակների մեջ դնելով, հեշտությամբ մարսելու է, չարաչար սխալվում է: Արմեն Սարգսյանը, որքանով ես եմ տեսնում, մարաթոնային գործիչ է, և նրան մատերի վրա պարացնել, ոչ թե Նիկոլին, այլ շատ-շատերին չի հաջողվել:

Այնպես, որ կապիտուլյանտը, շարունակում է ավելացնել իր թշնամիների քանակը: Տրորում է բոլորի արժանապատվությունը, անցնում է բոլորի վրայով, քանզի չի գիտակցում, որ որքան շատ մարդ դուրս գա իր դեմ, այնքան ծանր ու դաժան է լինելու իր՝ օրինական պատասխանատվության աստիճանը:

Հայաստանին և Հայ ժողովրդին խայտառակ կապիտուլյացիայի տանելու համար նա բնականաբար դատվելու է, և ենթադրում եմ, որ ԶՈՒ ԳՇ-ն այդ հարցում՝ հիմնական մեղադրող կողմն է լինելու:

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

Ավելին

Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. ՀայաՔվե «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել Սանոսյան Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը. Չալաբյան ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Մի օր նշանակել է, մի օր էլ՝ հանելու էր, մի խառնվեք ու մի շեղվեք գլխավոր օրակարգից․ Շարմազանով ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում. ՀայաՔվե Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել