Թուրքական հետախուզության նախկին պետը պատմել է Արցախյան պատերազմում թուրքերի օգնության մասին
Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ին կից հետախուզության վարչության նախկին պետ Իսմայիլ Հաքքի Փեկինը խոստովանել է, որ թուրքական ուժերն Արցախյան վերջին պատերազմի ժամանակ լուրջ աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին:
Թուրք պաշտոնյան հայտնել է, որ Անկարան Ադրբեջան է ուղարկել խորհրդականների ու տեխնիկա՝ պնդելով, թե թուրք զինվորականները մարտական գործողությունների չեն մասնակցել:
Փեկինը վստահեցրել է իբր Անկարան չի ցանկանում գրավել այլ երկրների տարածքները, սակայն հարկ եղած դեպքում կպաշտպանի ինքն իրեն: