Զգուշացում. Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հաջորդ հարձակման համար թիրախավորում են Սյունիքի մարզը
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինքենին` զգուշացնելով Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Սյունիքի մարզի վրա սպասվող հարձակման մասին, նշված է գրասենյակի Twitter-ի միկրոբլոգում։
«Զգուշացում. Ջո Բայդեն, Էնթոնի Բլինկեն/ Պետդեպարտամենտ. Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հաջորդ հարձակման համար թիրախավորում են Հայաստանը, Սյունիքի մարզը»: