Սկսում ենք պայքար այսօրվա իշխանության դեմ, որը կտևի 44 օր․ Արտակ Թովմասյան
Այսօր մեր երկրում տիրող իրավիճակը պարտադրում է բոլորիս շատ արագ համախմբվել, միավորվել։ Այս մասին «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցչական հավաքի ընթացքում հայտարարեց նախաձեռնության անդամ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը:
Խոսելով նախաձեռնության ստեղծման նպատակներից, նա հայնտեց, որ 44 օր տևած արցախյան պատերազմը թելադրել է նոր օրակարգ։
«Որոշում ենք ընդունել ստեղծել նոր քաղաքական ուժ և դրանով գնալ ընտրություններին։ Երկրում ստեղծված իրավիճակը դրդում է գնալ ծանր քայլերի։ Պարտվելով արտաքին թշնամուն, մենք հիմա մի նոր էտապում ենք՝ մեր երկրի մեջ պայքարում ենք ինչ-որ թշնամական խմբի հետ»,- նշեց հիմնադրամի ղեկավարը։
Թովմասյանի կարծիքով՝ երկրում իշխանություն-ընդդիմություն հակադրությունը գնալով սրվում է, ինչի արդյունքում կանգնած ենք քաղաքացիական պատերազմի շեմին։
Իր ելույթում նա նաև հայտարարեց, որ սկսում են պայքար այսօրվա իշխանության դեմ։
«Սկսում ենք պայքար այսօրվա իշխանության դեմ, որը կտևի 44 օր և վստահ եմ, որ այդ ընթացքում կհասնենք առաջնահերթ նպատակին, այսինքն ՝ իշխանության հրաժարականին»,- ասաց նա։