Աղդամում չորս ադրբեջանցի է պայթել ականի վրա
Աղդամի շրջանում ականի վրա չորս մարդ է պայթել: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Ադրբեջանը:
Նշվում է, որ նրանք հայր ու որդիներ են:
Նախնական տվյալներով` նախ պայթել են նրանցից երկուսը, իսկ վերջիններիս տարհանելիս` մյուս երկուսը:
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: