Անդրանիկ Քոչարյանի որդուն եւ քրոջ որդուն տարհանեցին, իսկ մնացածի մասով որոշեցին որ կարեւոր չե՞ն
«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է. «Այսօր Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, անվտանգության եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը(մականունը՝ Անդոն) լրագրողների հետ ճեպազրույցում փորձեց հերքել, թե իր տղային տարհանել է պատերազմի ժամանակ, պնդում էր որ Վազգեն Քոչարյանը սկզբից մինչեւ վերջ եղել է ամենա թեժ կետում, սակայն ականատեսները եւ մեր աղբյուրը պնդում են, որ Անդրանիկ Քոչարյանը ստում է՝ նրա որդի Վազգենին, առնվազն 2 անգամ զորամասից հանել տարել են այլ տեղ, որեւէ այլ զինծառայողի տեղաշարժ չի եղել, միայն նրան են տարհանել։ Տարհանումը կազմակերպել է ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը, քանի որ, ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակման մեջ, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը մերժել էր, ինքը կազմակերպել։