Ես վերջապես խաղաղություն եմ տեսնում պարոն Ալիևի դեմքին. Հովհաննես Ազոյանը` Մեհրիբան Ալիևային
Դերասան Հովհաննես Ազոյանն Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ֆեյսբուքյան հրապարակման մեկնաբանություններում խաղաղության կոչ է արել:
«Ես վերջապես խաղաղություն եմ տեսնում պարոն Ալիևի դեմքին: Խաղաղություն աշխարհին: Թող երբեք նորից պատերազմ չլինի»,- գրել է Ազոյանը:
Ի պատասխան հայազգի օգտատիրոջ մեկնաբանության, ով արձագանքել է Ազոյանի վերոնշյալ մեկնաբանությանը` գրելով` «Ի՞յա, իրո՞ք», նա նշել է. «Այո, թող բոլորիս դեմքին խաղաղություն լինի,- ապա հավելել է. «Ու թող բոլոր զոհերի հոգիները խաղաղվեն ու լուսավորվեն»:
Ավելի ուշ Ազոյանն անդրադարձել է այս մեկնաբանությունների պատճառով իր հասցեին հնչած քննադատություններին` Ֆեյսբուքի իր էջում գրելով.
«Թող, որ բոլորի ատելությունն ու չարությունն ինձ վրա ավարտվի։
Խաղաղաղությունը տիրի մեր սրտերին»։