Եղանակը առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում՝ Մարտի 17-18-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 17-ին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝ Մարտի 17-18-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: