Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նոր մանրամասներ Հայաստանուն օրեր առաջ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի  1-ին կետի (սպանություն,  2 կամ ավել անձանց սպանության փորձ)  հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվելու են մի շարք փորձաքննություններ՝  այդ թվում՝ դատահոգեբուժական:   

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սպանության և սպանության փորձի կասկածանքով ձերբակալված, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ, 34-ամյա Հրաչյա Թամոյանը ենթարկվելու է դատահոգեբուժական փորձաքննության՝ պարզելու համար, թե հանցագործությունը կատարելու ժամանակ ինչ վիճակում է նա եղել:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ  սպանությունից առաջ Հ. Թամոյանի եղբայրը ողբերգական ավտովթարի զոհ էր դարձել, երբ սպանվածը իր ավտոմեքենայով  նրա եղբորն ու հորը՝ Արտուշ Թամոյանին  տեղափոխում էր  Երևան, քանի որ եղբայրը, ով վերջին պատերազմի ժամանակ վիրավորում էր ստացել, պետք է  պրոթեզավորման նպատակով լիներ հիվանդանոցում և չարաբաստիկ ավտովթարից հետո  հայրը ՝ Ա. Թամոյանը նույնպես  տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն փետրվարի 25-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում հայրը մահանում է  ու Հ. Թամոյանը, հավանաբար, լինելով հոգական ծանր ապրումների մեջ, եղբոր և հոր մահվան մեջ կասկածել է տաքսու ավտոմեքենայի վարորդին ու արդեն սպանության օրը նա կատարել է այդ արարքը:  

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ հայրը  նախկինում աշխատել է ոստիկանության համակարգում, կոչումով՝ փոխգնդապետ էր և Գյումրիում՝   թե նա, թե նրա ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում աշխատող եղբայրը՝ ճանաչված  էին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 15-ին սպանություն էր տեղի ունեցել Շիրակի մարզում։

  Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 10/2 շենքի բակում դի կա։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված վայր էին ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աղաս Իսահակյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել էին 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի դին։ Դատաբժշկի հայտնած նախնական տվյալներով՝ մարմնի վրա կայի դանակի հարվածից ստացած բազմաթիվ հետքեր։ Փաստի առթիվ մարզային քննչական վարչության պետ Ա. Իսահակյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանություն, 2 կամ ավելի անձանց սպանության փորձ) հատկանիշներով։    

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր էր ժամանել նաև Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը; Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզում են վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված վայրից ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվվել էին հիվանդանոց: Նրանք են՝ սպանվածի կինը՝ 33-ամյա Անուշ Սարդարյանն ու սպանվածի հորաքրոջ տղան՝  28-ամյա Արմեն Տոնոյանը, իսկ սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում էր Արագածոտնի մարզում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի եղբայրը։ Սպանվածն էլ տաքսու վարորդն էր, ով վթարի օրը օպերլիազորին տեղափոխում էր Երևան։ 

Ավելին

Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին Պատգամավոր Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը դեռևս չի քննարկվել. Գեղամ Մանուկյան Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար Ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ. Բայրամյան Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ Արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշել է ծննդյան տարեդարձը Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ խոսնակ Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում Նոր արևային էլեկտրակայանը Մեծ Բրիտանիայում ապահովում է էներգիա ավելի քան 20 հազար տների համար Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Արցախում ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատարը նոր պաշտոն է ստացել Ժամեր շարունակ ջուր չի լինի Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը (տեսանյութ) Արևմուտքից անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ