Գազամատակարարումը կդադարեցվի նշված հասցեներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 18-ին ժամը 11.00-ից մինչև 17.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Օդանավակայան-1», «Սեվերսկի», «Ավտոկայան», «Ավզնոց», «Բանկի բանավան», «Նոր Առափի» և «Մեծ Բերդ» թաղամասերի, Շահումյան, Սունդուկյան, Աղյուսի, Աթարբեկյան, Կարսի, Տեր-Գաբրիելյան, Օզանյան և Լալայան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: