«Նիկոլ դավաճան». Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
«Ազատագրում» շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք խմբով նստել են գետնին եւ վանկարկում են «առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան»:
Շարժման ներկայացուցիչներից Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մեր պահանջը միայն մեկն է՝ ազատագրենք Հայաստանը բոլոր թշնամիներից, նաեւ այն մարդկանցից, որոնք կառավարությունում աշխատում են, շատ թուրքեր են աշխատում: Մեր նպատակն է բոլոր հյերին միավորենք, մարդիկ իրար հանդեպ հարգանքը վերականգնեն, իսկ ժողովրդին 2018-ից կիսել են տարբեր մասերի: Մեր պահանջն է, որ դավաճան ղեկավարները հեռանան: Մեր ակցիաները շարունակական են լինելու:
Մեր երեկվա ակցիային 5-6 հոգի էինք, քիչ էինք, այսօր քիչ-քիչ մոտենում են երիտասարդները, միանում են: Օր-օրի շատանում ենք»:
Նշենք, որ կառավարության մուտքի մոտ ոստիկաններ են կանգնած եւ հսկում են մուտքը:
Շուրջ 20 րոպե կառավարության դիմաց նստելուց հետո ակցիայի մասնակիցները ավարտեցին ակցիան եւ հեռացան: Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հիմա պտտվելու են քաղաքով մեկ, վանկարկելու են: