ԱՄՆ-ն կընդլայնի Ռուսաստանի դեմ առևտրային պատժամիջոցները
ԱՄՆ առևտրի նախարարությունը մտադիր է ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ արտահանման սահմանափակումները՝ Ալեքսեյ Նավալնու հետ հետ կապված իրավիճակի պատճառով, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է նախարարության հայտարարության մեջ:
«ԱՄՆ առևտրի նախարարությունը կընդլայնի Ռուսաստան արտահանման սահմանափակումները՝ կապված քիմիական զենքով թունավորման հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ռուսաստանի դեմ նոր առևտրային սահմանափակումները ուժի մեջ կմտնեն մարտի 18-ից: