Պուտինը Բայդենին հրավիրել է շարունակել բանավեճը ուղիղ հեռարձակմամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին հրավիրել է բանավեճը ուղիղ հեռարձակմամբ շարունակել, ինչը հետաքրքիր կլինի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ժողովուրդների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես հիմա պարզապես մտածեցի ահա թե ինչի մասին: Նախորդ անգամ հեռախոսազրույցի նախաձեռնությունը նախագահ Բայդենի կողմից էր: Ես ուզում եմ հրավիրել նախագահ Բայդենին շարունակել մեր քննարկումը, բայց պայմանով, որ մենք դա անենք փաստացի ուղիղ եթերում, ինչպես ասում են, առցանց: Առանց որեւէ հապաղման, հենց ուղիղ քննարկմամբ: Ինձ թվում է, որ դա հետաքրքիր կլիներ ինչպես Ռուսաստանի ժողովրդի, այնպես էլ Միացյալ Նահանգների ժողովրդի եւ շատ այլ երկրների համար»,- ասել է Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: