Եղանակը առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում՝ Մարտի 19-21-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կնվազի 3-4, 19-ի գիշերը 4-6 աստիճանով, 21-23-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Մարտի 19-21-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: