«Պայքարը շարունակվում է». Իշխան Սաղաթելյանը հանդես կգա հայտարարությամբ
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը վաղը` մարտի 19-ին, հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին Սաղաթելյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Պայքարը շարունակվում է։ Վաղը հանդես կգամ հայտարարությամբ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: