Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է տեղակայել
Այսօր՝ մարտի 19-ին, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին պետական սահմանային ծառայության նոր զորամաս է տեղակայել: Այս մասին հայտնում է Trend-ը` հղում անելով Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությանը:
Ծառայության ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ազադ Ալեքպերովը ելույթ է ունեցել զորամասի բացման կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Նա անձնակազմին փոխանցել է Պետական սահմանի ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի շնորհավորանքները՝ նոր զորամասի գործունեության մեկնարկի կապակցությամբ: