Մամ, իմ ընկերների դիերի վրա թուրքն է քայլում, ոնց չգնամ․ Պատերազմում զոհված Լևոն Մանուկյանի մայրը պատմում է իր որդու մասին /Տեսանյութ/
Ես չեմ ապրում, ես պայքարում եմ ապրելու համար։ Այս մասին «Տիկ Տակ» հաղորդաշարի ընթացքում ասել է Արցախյան երկրորդ պատերազմին անմահացած Լևոն Մանուկյանի մայրը՝ Նելլի Մանուկյանը։
Լևոն Մանուկյանը 2019 թվականի հունվարի 30-ին մեկնել է ժամկետային զինծառայության՝ Մատաղիս, իսկ 6 ամիս անց տեղափոխվել է Թալիշ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Լևոնը ժամկետային զինծառայող էր։
Նա մեկ նպատակ ուներ՝ հաղթել ու տուն դառնալ հաղթանակած։
Ցավոք, 2020 թվականի հոկտեմբերի 14-ին Մատաղիսում նա զոհվեց։