Այսօր՝ 19 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Տիգրան Ավինյանը խոսել է շատ կարևոր թեմայի շուրջ

Մարտի 18-ին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել տեսաուղերձով: Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։

  «Որպես «Կանանց հարցերով խորհրդի» նախագահ՝ փոխվարչապետը հավաստել է Հայաստանի հանձնառությունը սեռերի միջև հավասարության ապահովման և խտրականության վերացման ուղղությամբ: Նա ներկայացրել է 2019-2023թթ. Հայաստանի՝ սեռերի միջև հավասարության քաղաքականության ռազմավարությունը: Տիգրան Ավինյանը նաև ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության թիրախավորման հարցի վրա՝ կարևորելով Արցախի «քաղաքացիական բնակչության համար մարդասիրական օգնության հասանելիության ապահովումը նաև կանանց և աղջիկների կենսական կարիքները հոգալու համար»:  

Փոխվարչապետի ամբողջական ելույթը՝ ստորև: «Հարգելի նախագահ,   Ձերդ գերազանցություններ,   Տիկնայք և պարոնայք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ «Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի» 65-րդ նստաշրջանում: Նիստի առանցքային թեման հնարավորություն է ընձեռում մանրակրկիտ քննարկելու առկա անհավասարություններն ու խտրականությունը, որոնց առերեսվում են կանայք քաղաքական և հասարակական կյանքում, ինչպես նաև համավարակի ազդեցությունը կանանց նկատմամբ բռնության մակարդակի վրա, այդ թվում՝ ընտանեկան բռնությունը: Կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության վերացումը Հայաստանի հիմնարար գերակայություններից մեկն է, որը նաև հանդիսանում է 2020-2022թթ. Մարդու իրավունքների խորհրդին Հայաստանի անդամակցության հիմնական կռվանը:

  Այս համատեքստում, օրենսդրական բարեփոխումներին զուգահեռ, Հայաստանում այժմ իրականացվում է սեռերի միջև հավասարության խթանմանն ուղղված ծրագրերի լայն շրջանակ: Հայաստանի 2019-2023թթ. սեռերի միջև հավասարության հաստատման քաղաքականության ռազմավարությունը սահմանում է կառավարության առաջնահերթությունները' սեռերի միջև հավասարության հասնելուն միտված որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև գիտության, կրթության և սոցիալ-տնտեսական ոլորտներում կանանց հավասար մասնակցության ապահովման ուղղությամբ:  

COVID-19 համավարակի արձագանքման և վերականգնման ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարությունը ձեռնարկել է նպատակաուղղված գործողություններ' մեղմելու ճգնաժամի հետևանքներն առավել խոցելի խմբերի համար' հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և աղջիկների կարիքներին: Հայաստանում սեռերի միջև հավասարության քաղաքականության իրականացումը ազգային, մարզային և համայնքային մակարդակներում դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Որպես համակարգող մեխանիզմ' Հայաստանի Հանրապետության կանանց հարցերի խորհուրդը հանձնառու է ապահովելու կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացներին: Ընդգծելով Կայուն զարգացման նպատակներ-5 ծրագրի նշանակությունը և դրա հիմնական թիրախները' Հայաստանը նաև բարեփոխումներ է իրականացրել' տնտեսական ռեսուրսներին կանանց համար հավասար հասանելիություն ապահովելու և կանանց տնտեսական կարողությունների հզորացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:  

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ներգրավմամբ սանձազերծված վերջին ագրեսիան գոյաբանական սպառնալիք է առաջացրել Արցախի բնակչության համար՝ նրանց պաշտպանության հարցը դարձնելով հրատապ գերակայություն: Ադրբեջանի ոչ խտրական և անհամաչափ ռազմական հարձակումները, գնդակոծությունները և ռմբակոծությունները հանգեցրել են քաղաքացիական զոհերի ու զանգվածային տեղահանությունների և մեծ վնաս են հասցրել տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ներառյալ՝ ծննդատներին ու առողջապահական այլ հաստատություններին:

  Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար մարդասիրական օգնության հասանելիությունը չափազանց կարևոր է կանանց և աղջիկների կենսական կարիքները հոգալու համար: Անհրաժեշտ է անհապաղ իրականացնել սոցիալական և վերականգնման անհատական ծրագրեր հակամարտության արդյունքում տուժած բոլոր կանանց, այդ թվում' այն կանանց համար, ովքեր ստիպված են եղել փախչել Հայաստան: Մարդասիրական մեկ այլ հրատապ խնդիր է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների, այդ թվում' Ադրբեջանի կողմից պատերազմի և հետպատերազմյան շրջանում գերեվարված կանանց անհապաղ վերադարձը: Հարգելի պատվիրակներ,   Հայաստանը կշարունակի նորարարական մոտեցումներ ցուցաբերել կանանց իրավունքների խթանման և սեռերի միջև հավասարության հասնելու հարցում:  

Որպես «Սերունդների հավասարության» ֆորումի «Տեխնոլոգիա և նորարարություն հանուն սեռերի միջև հավասարության» գործողությունների կոալիցիան առաջնորդող երկիր՝ Հայաստանը կօգտագործի ժամանակակից տեխնոլոգիաներ՝ սեռերի միջև հավասարությունը խթանելու համար: Հայաստանը հանձնառու է հասարակական կյանքում կանանց լիարժեք և ներառական մասնակցության ապահովմանը, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը' վերափոխումներ իրականացնելու և ավելի լավ աշխարհ կառուցելու, ինչպես նաև գալիք սերունդների համար պայծառ ապագա կերտելու համար»»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելին

Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. ՀայաՔվե «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել Սանոսյան Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը. Չալաբյան ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Մի օր նշանակել է, մի օր էլ՝ հանելու էր, մի խառնվեք ու մի շեղվեք գլխավոր օրակարգից․ Շարմազանով ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում. ՀայաՔվե Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել