Ինչու՞ չի ստեղծվում փաստահավաք խումբը. Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բազմաբերդում տեղի ունեցած հավաքի ժամանակ հայտարարել է, որ համաձայն է, որպեսզի քննություն իրականացվի պատերազմի բոլոր դրվագների, այդ թվում՝ բանակցային գործընթացի վերաբերյալ։
Հիշեցնեմ, որ մոտ երկու ամիս առաջ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ անձամբ նրան եմ հանձնել պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
Մինչ այժմ այդ նախաձեռնության վերաբերյալ որևէ արձագանք Փաշինյանից չեմ ստացել։
Եթե իրոք համաձայն եք քննության իրականացմանը, ապա ինչու՞ չի ստեղծվում փաստահավաք խումբը և ի՞նչն է խանգարում քննությունը սկսելուն։