Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Էջմիածնում օրեր առաջ տեղի ունեցած զինված ռազբորկան հին պատմություն ունի. (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:  

  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում և վարկածներից մեկով նշված ռազբորկան հնարավոր է, կապ ունենա 2017թ. սեպտեմբերի 12-ին Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի թիվ 68 տան մոտ հրազենի գործադրմամբ Էջմիածին քաղաքի բնակիչ, 44-ամյա Կարեն Դավթյանի և Արմավիրի մարզի Արևշատ գյուղի բնակիչ 36-ամյա Լևոն Ավետիսյանի սպանությունների դեպքի հետ:

  Գ. Շամշյանի տեղեկություններով, վիճաբանության մասնակիցներից Աշոտ և Լևոն Դավթյանները սպանված Կարեն Դավթյանի որդիներն են:   Վիճաբանության մեջ կան Էջմիածին քաղաքի, Արմավիրի մարզի Մուսալեռ, Այգեշատ գյուղերի և Աբովյան քաղաքի բնակիչներ:   Իրավապահերը ունեն նաև վարկածներ, որ ռազբորկայի հակառակ կողմում քրեական հեղինակությունների կլանի երիտասարդ անդամներ են: Նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում նրանց անունները և բերման ենթարկվածներից մեծ մասի տներում դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել:

  Այս պահին Արմավիրի մարզի ոստիկանները կարծես իրենց վերահսկողության տակ են պահում այս ռազբորկայի հետո ստեղծված իրավիճակը, որպեսզի նոր՝ մարտաֆիլմ հիշեցնող արյունալից ռազբորկաներ տեղի չունենան:  

  Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2017թ. սեպտեմբերի 12-ին կրակոցներ էին հնչել Արմավիրի մարզում։  

Ժամը 00։10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի թիվ 68 տան մոտ անհայտ անձը կամ անձինք դեռևս չպարզված հրազենից կրակոցներ էին արձակել Toyota Land Cruiser մակնիշի A 001 OX 93 ռուսական համարանիշներով ավտոմեքենայի ուղղությամբ։  

  Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների արդյունքում Արմավիրի մարզի Արևշատ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Լևոն Ավետիսյանը և Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի 108 տան բնակիչ՝ 44-ամյա Կարեն Դավթյանը հրազենային բազմաթիվ վնասվածքներից տեղում մահացել էին։   SHAMSHYAN.com-ը հայտնել էր նաև, որ 2017թ. մարտի 17-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության (վարչության պետ  Կարեն Հակոբյանի), ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռաֆայել  Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ,  Էջմիածնում իրականացրել էին  «Ամեն Դոն՝ Դոն չի»  օպերացիան:

  Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված օպերացիայի արդյունքում Էջմիածնի ոստիկանություն էին բերման  ենթարկվել  2 տասնյակից ավել անձինք, այդ թվում՝ Էջմիածնում հայտնի «Դոն Պիպոն»  և Երևանում հայտնի «Բիզնեսմեն Ռուստամը»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը  Էջմիածնում վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ: SHAMSHYAN.com-ի հրապարակումից կարճ ժամանակ անց տեղեկացանք, որ Արմավիրի մարզի ոստիկանները նշված դեպքի փաստով կատարել էին հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և պարզել  վիճաբանության մասնակիցների ինքնությունը:  

  Ոստիկանները պարզել էին, որ մարտի 14-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում,  Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի 1-ին հասցեի դիմաց 40-ամյա  Կարեն Ղազարյանը,  29-ամյա Գուրգեն Առաքելյանը, 31-ամյա Հայկ Ղազարյանը, 28-ամյա Էրիկ Բաբախանյանը, 26-ամյա Արթուր Առաքելյանը, 39-ամյա Ռոման Միրզոյանը, 34-ամյա Ռադիկ Միրզոյանը, վիճաբանել են 26-ամյա Աշոտ Դավթյանի,  27-ամյա Հովսեփ Մազմանյանի, 27-ամյա Արսեն Տոնոյաի, 26-ամյա Իսրայել Հարությունյանի, 26-ամյա Հարություն Հարությունյանի, 32-ամյա Արթուր Պարոնյանի, 31-ամյա Արսեն Ղարիբյանի, 25-ամյա Լևոն Դավթյանի, 33-ամյա Գարիկ Ղարիբյանի, 41-ամյա Դավիթ Հասրաթյանի, 38-ամյա Կարապետ Մանուկյանի, 38-ամյա Վահրամ Գալստյանի, 37-ամյա Հակոբ Վարդանյանի, 39-ամյա Ժորա Վարդանյանի, 38-ամյա Արտյոմ Գասպարյանի, ինչպես նաև  այդ պահին  քննությանը դեռևս անհայտ անձանց հետ,  որի ժամանակ վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, իսկ հետո հնչել էին կրակոցներ: 

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, Վաղարշապատի բաժնի պետի օպերգծով տեղակալ Ֆիշյանի գլխավորությամբ 1 օր շարունակ կատարված հսկայածավալ օպերատիվ գործողությունների արդյունքում նախ պարզվել էր դեպքի վայրը, որտեղ զննութամբ հայտնաբերվել էին արնանման հետքեր և  4 հատ դեռևս չպարզված հրազենից արձակված պարկուճներ:  

 

Ավելին

Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին Պատգամավոր Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը դեռևս չի քննարկվել. Գեղամ Մանուկյան Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար Ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ. Բայրամյան Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ Արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշել է ծննդյան տարեդարձը Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ խոսնակ Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում Նոր արևային էլեկտրակայանը Մեծ Բրիտանիայում ապահովում է էներգիա ավելի քան 20 հազար տների համար Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Արցախում ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատարը նոր պաշտոն է ստացել Ժամեր շարունակ ջուր չի լինի Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը (տեսանյութ) Արևմուտքից անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ