Հայաստանում տեղումներ են սպասվում, օդը կտաքանա 5-7 աստիճանով
Հայաստանի տարածքում մարտի 21-ի ցերեկը, 22-ին առանձին շրջաններում, 23-25-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում կլինի քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն։
Օդի ջերմաստիճանը 22-23-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում մարտի 21-ի ցերեկը, 22-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: