ՍՈՒ 30 կործանիչները գնելու համար ՀՀ քաղաքացիները վճարել են 130 մլն ԱՄՆ դոլար կամ որ նույնն է՝ մի ամբողջ քաղաք շքեղ «դղյակ»-ներ կառուցելու գումար
Ժամանակակից հայ ռազմարվեստի բացահայտումներ` ըստ հուլիսյան պատերազմը «հաղթանակած ֆելդմարշալի». Ֆեյսբուքյան էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։«2006 թվականից արտադրվող Իսկանդերը գործել է 10% արդյունավետությամբ, որովհետև հավանաբար, արտադրված է եղել 80-ական թվականներին, իսկ ՍՈՒ 30 կործանիչները կարողացել են զորավարժությունների ժամանակ առանց հրթիռների խոցել բոլոր թիրախները, որովհետև դրանք գնելու համար Հայաստանի քաղաքացիները վճարել են 130 մլն ԱՄՆ դոլար կամ որ նույնն է, մի ամբողջ քաղաք շքեղ «դղյակ»-ներ կառուցելու գումար»։