Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ոտքը հազիվ էր քարշ տալիս, բայց հրաժարվում էր հոսպիտալ գնալ․ Վահե Եղիկյանը վիրավոր վիճակում ապահովել է ընկերների նահանջը

Կրտսեր սերժանտ, դիրքի ավագ Վահե Եղիկյանը առաջին անգամ բեկորային վնասվածք ստանալուց հետո հրաժարվել է տեղափոխվել հոսպիտալ և շարունակել է մարտը՝ ապահովելով ընկերների նահանջը։

«Տղաներն ասում են, որ ոտքը հազիվ էր քարշ տալիս, բայց նորից բարձրացել է դիրքեր՝ թեպետ ընկերները շատ են համոզում, որ չբարձրանա։ Վերջում, երբ իրենց գլխին ականանետերի և գրադի անձրև է տեղացել, նահանջի հրաման են ստացել։ Ու որոշում են ասպետական քայլ անել, չգրված օրենք՝ երկու դիրքի ավագ՝ մեկը Վահեն և իրենց լեյտենանտը, մնալով այդ դիրքում, նահանջ են ապահովում մյուսների համար։ Հետո, երբ հերթը հասնում է իրենց նահանջին, բնականաբար, Վահեի ոտքը թույլ չի տալիս նորմալ վազել, և այդ ժամանակ արկը է պայթում։ Տղաներից մեկը կանտուզիա է ստանում, մյուսը՝ բեկորային վնասվածքներ։ Մինչև իրենք ուշքի են գալիս, տղաս արնաքամ է լինում և ճանապարհին մահանում է։ Վահեին տեղափոխել են Ջաբրայիլի գնդի հրամանատարի մեքենայով։ Գնդի հրամանատարը չկար, վարորդը չկար, մեքենան էլ չոլում գցած էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վահե Եղիկյանի հայրը՝ Արթուր Եղիկյանը։

19-ամյա Վահեն բանակ զորակոչվել էր 2019 թվականի հունիսի 11-ին՝ ընդունելության քննությունները հանձնելուց երեք օր անց։ Վահեն ընդունվել էր Սլավոնական համալսարանի կիրառական մաթեմատիկայի բաժին։

«Տղայիս հետ վերջին անգամ տղայիս խոսել եմ սեպտեմբերի 27-ին։ Ձայնի մեջ խուճապ և վախ կար, ասաց՝ մամ, մեզ հետ ամեն ինչ նորմալ է, զբաղված եմ, հետո կզանգեմ։ Այդ ընթացքում միայն աղջիկս հասցրեց ասել՝ Վահիկ, մենք քեզ շատ ենք սիրում։ Չգիտենք՝ լսեց, թե՝ ոչ ․․․»,- նշեց Վահեի մայրը՝ Կարինե Մուրադյանը։

Տիկին Կարինեն ստեղծել է «Հավերժ» հասարակական կազմակերպությունները, որտեղ միավորվել են նահատակված զինծառայողների մայրերը։ Ծնողները հաճախ են հանդիպում, միջոցառումներ կազմակերպում, նամակներով շփում, որտեղ պատմում են իրենց զավակների մասին։

«Մենք շատ խոցելի խումբ ենք այս իրականության մեջ, և մեզնից լավ մեր ցավը ոչ մեկը չի հասկանա։ Դա դարձել է մեր նոր կյանքը։ Անցյալն այլևս մեր հետ կապ չունի։ Անցյալը մնացել է անցյալում։ Սա նոր կյանք է, որի մեջ դու փորձում ես ապրել, որովհետև կորստի հետ գնում է քո անձը և այն ինչ կար անցյալում»,- պատմեց Կարինե Մուրադյանը։

Վահեն ծնվել է մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը։

«Հպարտություն էր, բայց հոգու խորքում միշտ վախենում էի դրանից։ Տղայիս ծնվելու օրը ասացի՝  մինչև 18 տարին անցնի, տղայիս ծառայելու ժամանակը գա, Արցախի հարց լուծված կլինի, պատերազմ էլ չի լինի․․․»,- ավելացրեց Վահեի մայրը։

Վահե Եղիկյանը նահատակվել է սեպտեմբերի 30-ին Ջաբրայիլում բեկորային վնասվածքներից։ Հուղարկավորվել է հոկտեմբերի 26-ին «Եռաբլուրում»։

Ավելին

Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին Պատգամավոր Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը դեռևս չի քննարկվել. Գեղամ Մանուկյան Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար Ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ. Բայրամյան Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ Արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշել է ծննդյան տարեդարձը Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ խոսնակ Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում Նոր արևային էլեկտրակայանը Մեծ Բրիտանիայում ապահովում է էներգիա ավելի քան 20 հազար տների համար Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Արցախում ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատարը նոր պաշտոն է ստացել Ժամեր շարունակ ջուր չի լինի Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը (տեսանյութ) Արևմուտքից անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ