Ուշադրություն․ Կեղծարարաներն օնլայն աշխատանք են առաջարկում ու վերցնում են «զոհի» էլ. փոստի հասցեն ու գաղտնաբառը
Համացանցում նոր խաբեություն է տարածվում, որի միջոցով կեղծիքի են դիմում ու տիրանում օգտատերերի էլ. փոստի հասցեին, այնուհետև առցանց պահվող նկարները հրապարակում են սոցիալական ցանցերում։
Կեղծարարաները օնլայն աշխատանք են առաջարկում ու ինչ-որ կարգավորում անելու պատրվակով վերցնում են «զոհի» էլ. փոստի հասցեն ու գաղտնաբառը, իսկ դրանց մուտք ունենալով հասանելություն են ստանում նկարներին։
Նրանք կարող են անձնական բնույթի նկարները չհրապարակելու դիմաց գումար փորձել կորզել։
Ոչ մի դեպքում մի տրամադրեք ձեր գաղտնաբառը այլ մարդկանց
Օգտագործեք բարդ գաղտնաբառ
Միևնույն գաղտնաբառը մի օգտագործեք մեկից ավելի հարթակներում
Միացրեք երկփուլային վավերացում ֆունկցիան, որը պաշտպանում է ձեր հաշիվը, եթե անգամ գաղտնաբառը հայտնվի մեկ այլ մարդու մոտ։
Կասկածով մոտեցեք բոլոր այն առաջարկներին, որոնք ենթադրում են հեշտ ճանախարհով գումար վաստակել։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն