«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 21-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում
Ինչպես նշել են բանկում, «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի քսանմեկերորդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվելու են սույն թվականի մարտի 24-ին Հայաստանի ֆոնդային բորսայի Abond հարթակում։ 2009թ․-ի հունվարից ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերությունը հանդես կգա նշված պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակում։
21-րդ թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 3 մլրդ ՀՀ դրամ՝ 8,5% արժեկտրոնի եկամտաբերությամբ, արժեկտրոնների կիսամյակային վճարման պարբերականությամբ, 3 տարի մարման ժամկետով:
«Հիշեցնում ենք, որ պարտատոմսերի տեղաբաշխումը իրականցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերության կողմից սույն թվականի մարտի 4-ին Հայաստանի ֆոնդային բորսայում միանգամյա փակ եվրոպական աճուրդի միջոցով։ Թողարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ ԱրարատԲանկի կայքէջում՝ հետևելով սույն հղմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: