Առաջարկվում է 45-ից բարձր տարիք ունեցողներին ներգրավել պայմանագրային զինծառայության մեջ
Խորհրդարանը քննարկում է նախագիծ, որով առաջարկվում է 45 տարեկան և բարձր տարիք ունեցող տղամարդկանց ներգրավվել պայմանագրային զինծառյության մեջ՞
«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հիմնական զեկուցող, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ գործող օրենսդրությամբ՝ 45 տարեկանից հետո այլևս հնարավորություն չկա ծառայելու՝ որպես պայմանագրային զինծառայող։
«Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախագիծը քննարկվել է, և չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը տվել էր բացասական եզրակացություն, հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն՝ պայմանով, որ հանձնաժողովի ու կառավարության առաջարկները քննարկենք ու ընդունենք»,- նշեց նա։
ԼՀԿ-ն, որպես բարձրագույն շեմ, զինծառայության համար սահմանել է 63 տարեկանը, սակայն ի անդամների կարծիքով, տարիքային այդ շեմը շատ բարձր է։ Նա նկատեց, որ դեռևս չի ստացել տարիքային շեմի հետ կապված առաջարկ, ուստի ներկայումս պայմանական՝ որպես վերին շեմ նշվում է 63 տարեկանը։
«Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած շեմ, որը բարձր է 45-ից, օրինակ՝ կարելի է դարձնել 55, կամ՝ 58։ Բայց ես կարծում եմ, որ պետք է հնարավորություն տալ սահմանամերձ համայնքների տղամարդկանց պաշտպանել իրենց հողը և ստանալ աշխատավարձ»,- ասաց Մարուքյանը։