ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ձայնագրություն. Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Չախոյանը` Աննայի բունկերում գտնվելու մասին
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈւԹՅՈւՆ. Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարում է, թե Աննան Հակոբյանը հրամանատարական գաղտնի կետում գտնվելու ոչ մի իրավունք չուներ և եթե Փաշինյանի իշխանությանը գնվելիք սպառազինության ցանկը չփոխեր, հնարավոր է, պատերազմը հաղթեինք
Համացանցում հայտնվել է Ն. Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ձայնային հաղորդագրությունը։
«Ինձ էլ է հետաքրքիր՝ ինչ կարգավիճակով էր Աննա Հակոբյանը հրամանատարական կետում։ Հակոբյան Աննան ոչ մի կարգավիճակ չունի, անգամ առաջին տիկնոջ կարգավիճակ չունի ու ինչ իրավունքով է հայտնվել հրամանատարական կետում, ոնց Դուք եք նշում՝ հույժ գաղտնի քարտեզների դիմաց, այդ հարցը ինձ էլ է շատ հետաքրքրում։ Միայն էդ չի, այնտեղ բազմաթիվ հարցեր կան»,-ասում է Չախոյանը։
Նա նշում է, որ 2016-ին ԱԹՍ-ներով մեծ վնաս հասցրեցին մեզ և ապրիլյանից հետո գնվելիք սպառազինությունների ցանկը ուրիշ է եղել, իսկ 2018-ին այդ ցանկը նորից փոխվել է։
«Նույն ՍՈւ 30-երը ձեռք է բերվել բայց մարտական գլխիկ չկա, այդ դեպքում ինչի համար են դրանք»,-ասում է Չախոյանը:
Ձայնը Չախոյանինն է: