Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Հապճեպ ու հրատապ ինչ-որ բան են ուզում անել, որն արդար ու ընդունելի չէ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունից հետո մի շարք քաղաքական ուժեր, ինչպես նաև ՀԿ-ներ, մատնանշում են Ընտրական օրենսգիրքը փոխելու անհրաժեշտության մասին: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով այդ պահանջներին ու իրենց կուսակցության դիրքորոշմանը, նախ շեշտեց ԸՕ-ն փոխելու ժամանակահատվածի մասին:

«Վերոնշյալ հայտարարությունից հետո Ընտրական օրենսգիրք փոխելը նշանակում է փոխել խաղի կանոնները, ինչն անարդար է: Այն դելեգիտիմացնելու է առաջիկա ընտրությունները: Ցանկացած քաղաքական ուժ, որը չբավարարվեց ընտրությունների արդյունքներով, կարողանալու է այն վիճարկել որպես փոփոխված ընտրակարգի հետևանք: Եվ, ընդհանրապես, ըստ միջազգային փորձի, Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի ընտրություններից առնվազն 6 ամսից մինչև 1 տարի շուտ:

Կուսակցությունները պետք է նոր խաղի կանոններին պատշաճ պատրաստվելու ժամանակ ունենան: Այս պարագայում ինչ-որ հապճեպ ու հրատապ բան են ուզում անել, որն արդար ու ընդունելի չէ: Մյուս կողմից՝ փակ համամասնական ընտրակարգը, որն ուզում են ներդնել, խնդրահարույց է և էլ ավելի է խորացնելու Հայաստանում առկա քաղաքական վատ ավանդույթները: Իսկ «Լուսավոր Հայաստանը» բաց համամասնական ցուցակ է առաջարկում, ըստ որի՝ քաղաքացիները կկարողանան պատգամավոր ընտրել հանրապետության ողջ տարածքում: Կուսակցությունը ներկայացնում է իր ցուցակը, բայց քվեաթերթիկի հետևի երեսին լինում են կուսակցության առաջին 30 համարների անունները: Իրենց քվեով քաղաքացիները կարող են այդ հերթականությունը խախտել, փոխել. այսինքն, այն թեկնածուն, որը կստանա կուսակցության ստացած ձայների հինգ տոկոսից ավելին, նա արդեն պատգամավոր է դառնում:

Սրանով մենք խրախուսում ենք նախ ներքին մրցակցությունը կուսակցության մեջ: Խրախուսում ենք նաև, որ կուսացությունները չլճանան ու համալրվեն նոր դեմքերով: Այդ ընտրակարգով խրախուսում ենք նաև քաղաքական գործչի՝ որպես պատգամավոր հանրությանը հաշվետու լինելու հանգամանքը, որովհետև վաղն ինքը պետք է գնա ու հանրությունից կրկին քվե պետք է խնդրի: Ցուցակը փակելու պարագայում ընդամենը կուսակցապետերի, կուսակցության էլիտաների կամ ֆինանսական կենտրոնների նշանակովի պատգամավորներ ենք ունենալու»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Գորգիսյանը:

Նրա խոսքով, բոլոր այն կուսակցությունները, որոնք փակ համամասնական ընտրակարգի լոբբինգն են անում, չունեն մարզային ներկայացուցիչներ, որոնց կկարողանան առաջադրել մարզերում. «Հետևաբար, իրենք ուզում են Երևանի ինչ-որ սրճարանում նստած՝ մտնել Ազգային ժողով՝ ենթադրելով, որ կարող են մարզերում առկա ինչ-որ խնդիրների լուծումներ տալ: Այդպես չի լինում, և դա չի կարելի թույլ տալ»:

Հարցին, թե չփոփոխված ԸՕ-ն չի՞ կարող արդյոք ոչ բավարար արդյունքի համար պատճառաբանություն բերվել, Գ. Գորգիսյանը պատասխանեց. «Ոչ իհարկե, որովհետև խաղի կանոնները սրանք են: Այս խաղի կանոններով ենք մենք պայմանավորվել: Տեսեք՝ գործող ռեյտինգային համակարգը, միանշանակ, խնդիրներ ունի: Օրինակ՝ այն հնարավորություն է ստեղծում, որ տեղային ինչ-որ հեղինակություններ, բիզնեսմեններ կարողանան իրենց ազդեցությունը, լծակներն օգտագործել ձայներ բերելու համար: Այն հնարավորություն է ստեղծում, որ նշված անձինք իրենց հեղինակությունը վերածեն քաղաքական կշռի, իրենց լծակները վերածեն քաղաքական ձայների: Բայց ընտրակագի փոփոխությամբ չէ, փակ համամասնականով չէ, որով այս խնդիրը կարելի է լուծել, որովհետև փակ համամասնականի դեպքում նույն մարդիկ էլի նույն ձևով աշխատելու են: 2017 թ. ընտրությունները դրա վառ ապացույցն էին:

Երբ 2017 թ. տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, ՀՀԿ-ն Երևան քաղաքում հավաքեց մոտ 48 տոկոս ձայն: Մեկ ամիս հետո լրիվ փակ ընտրակարգով անցկացվող Երևանի քաղաքապետի ընտրություններում նույն կերպ բոլոր օլիգարխները խառնված էին ընտրությունների մեջ: Բոլոր թաղային հեղինակություններն իրենց ազդեցությունը օգտագործում էին, ինչի արդյունքում Երևանի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն 69 տոկոս հավաքեց: Հետևաբար, փակ համամասնականով մենք ոչ թե խնդիր ենք լուծելու, այլ պարզապես ձևացնելու ենք, թե խնդիրը լուծվեց: Մինչդեռ մեր առաջարկով այդ խնդիրը լուծելու շատ ավելի մեծ հնարավորություն կա, որովհետև եթե ռեալ քաղաքական դեմքերը մտնում են ընտրապայքարի մեջ ամբողջ Հայաստանի տարածքով, նրանք հնարավորություն են ունենում հաղթելու և ստվերելու այն լոկալ հեղինակություններին, որոնք փորձելու են ինչ-որ կերպ իրենց ազդեցություններն ու լծակներն օգտագործել քաղաքական նպատակներով»:

Գևորգ Գորգիսյանի խոսքով, մեծ հաշվով, փորձը ցույց է տալիս, որ ընտրությունների որակը կախված է կազմակերպողների կամքից. «Լավագույն Ընտրական օրենսգրքով կարելի է կազմակերպել ամենախայտառակ ընտրությունները և ամենաանհաջող Ընտրական օրենսգրքով կարելի է կազմակերպել ամենաթափանցիկ ընտրությունները: Հետևաբար, հերթական միֆն է այն պնդումը, թե ընտրությունների թափանցիկությունը կախված է Ընտրական օրենսգրքից: Նույն ՀԿ-ները, նույն «Իմ քայլը» խմբակցությունն անընդհատ գլուխ էին գովում, ասում էին, թե ինչքան լավն ու թափանցիկ էին 2018 թ. խորհրդարանական ընտրությունները: Դրանք հենց այս ԸՕ-ով էին անցկացվել, որն այդքան քննադատվել է: Եթե ընտրություններ կազմակերպողը՝ ղեկավարությունը, ունի ընտրությունները չկեղծելու, ընտրակաշառքը բացառելու քաղաքական կամք, ոչ մի խնդիր չի լինի, բայց եթե նրանք դա ուզում են խրախուսել, ինչ օրենսգիրք ուզում ես ընդունիր, այդ ամենն աշխատելու է»:

Անի Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին Պատգամավոր Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը դեռևս չի քննարկվել. Գեղամ Մանուկյան Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար Ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ. Բայրամյան Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ Արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշել է ծննդյան տարեդարձը Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ խոսնակ Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում Նոր արևային էլեկտրակայանը Մեծ Բրիտանիայում ապահովում է էներգիա ավելի քան 20 հազար տների համար Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Արցախում ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատարը նոր պաշտոն է ստացել Ժամեր շարունակ ջուր չի լինի Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը (տեսանյութ) Արևմուտքից անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ